Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին
event organizer logo
ԵՊՀ - Yerevan State University
Համալսարան
Անվճար
Միջոցառման մանրամասներ
Ապր 07 | 13:00
Ալեք Մանուկյան փողոց, 1
ԵՊՀ - Yerevan State University
Տես անցած միջոցառումները

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպում է «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» խորագրով միջոցառում, որի նպատակն է ներկայացնել աշխատաշուկայի արդի միտումներն ու պահանջները, ինչպես նաև աջակցել ուսանողներին և շրջանավարտներին՝ կարիերայի առաջին քայլերն առավել վստահ կատարելու հարցում։

Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է «Կարիերայի առաջին քայլերը․ գործատուների սպասելիքները» թեմայով պանելային քննարկում, որի ընթացքում HR ոլորտի փորձառու մասնագետները կներկայացնեն աշխատաշուկայի արդի միտումները և գործատուների սպասումները սկսնակ մասնագետներից։

**Մոդերատոր՝ **Աննա Մաքսուդյան՝ ԵՊՀ, HR մագիստրոսական ծրագրի ղեկավար:

Բանախոսներ՝

  • Մարիանա Էդիլյան՝ Viva (Վիվա Արմենիա ՓԲԸ), ՄՌ վարչության ղեկավար,
  • Նարեկ Հակոբյան՝ HR Drone & M-One ընկերություններ, համահիմնադիր
  • Նելլի Փուրթոյան՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, ՄՌԿ բաժնի տնօրեն
  • Էմմա Մարգարյան՝ Սոֆթ Կոնստրակտ Հոլդինգ, Խմբի հավաքագրման մենեջեր
  • Հեղինե Միքայելյան՝ Ինեկոբանկ, ՄՌԿ դեպարտամենտի Տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար

Միջոցառման երկրորդ հատվածում կներկայացվի նաև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նոր նախաձեռնությունը՝ «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» ծրագիրը, որը նպատակ ունի տրամադրելու ուսանողներին և շրջանավարտներին շարունակական աջակցություն կարիերայի զարգացման գործընթացում։

Միջոցառման ընթացքում արդեն իսկ հնարավորություն կունենան մասնակիցները գրանցվելու անհատական և խմբային HR խորհրդատվությունների։

Այլ միջոցառումներ