
Միջոցառման մասին
Մեր ընկերությունը կազմակերպում է B2B ֆորմատի բացառիկ միջոցառում, որին մասնակցելու են B2B ոլորտի շուրջ 20 առաջատար ընկերություններ։
Միջոցառմանը յուրաքանչյուր ընկերությունից ներկայանալու են որոշում կայացնող անձինք՝ սեփականատերեր, տնօրեններ և ղեկավարներ։ Եթե փնտրում եք նոր գործընկերներ, համագործակցություններ կամ ցանկանում եք ընդլայնել ձեր բիզնես կապերը, ապա սա լավագույն հնարավորությունն է անմիջապես շփվելու որոշում կայացնող մարդկանց հետ և ստեղծելու արժեքավոր գործնական կապեր։
📍 Վայրը՝ Ալեքսանդր հյուրանոց 📅 Ամսաթիվ՝ հուլիսի 18 🕒 Ժամը՝ 15:00
Միջոցառման ծրագիրը
Փուլ 1․ Մեկնարկային ելույթներ
Լաուրա Վիրաբյան Բիզնես խորհրդատու, Actual Business Partner
Թեմա՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման «գլխացավերը» և դրանց արդյունավետ լուծումները»
Բյուզանդ Մկրտիչեան Վաճառքների էքսպերտ, ScaleUp ընկերության հիմնադիր
Թեմա՝ «Վաճառող ընտրելուց դեպի վաճառքների արդյունավետ կառավարում․ KPI-ների ներդրում»
Փուլ 2․ Business Pitch
Յուրաքանչյուր ընկերություն ստանում է 5+2 րոպե, որպեսզի՝
• ներկայացնի իր ընկերությունը, • ներկայացնի իր ծառայությունները կամ պրոդուկտները, • նշի, թե ինչպիսի համագործակցություն է փնտրում։
Այս ձևաչափը հնարավորություն է տալիս միաժամանակ ներկայանալ տասնյակ թիրախային բիզնեսների և գտնել նոր համագործակցության հնարավորություններ։
Փուլ 3․ Networking և հյուրասիրություն
Այս փուլում մասնակիցները հնարավորություն կունենան՝
• քննարկելու առաջացած հետաքրքրությունները, • կոնկրետացնելու համագործակցության պայմանները, • գործնական շփումները վերածելու երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների։
📞 Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք՝ +374 96 861 516։


