

Room to Grow-ն հանդիպում է մասնագետների, գործընկերների և ընկերների համար, որտեղ միասին խոսելու ենք ընկերությունների աճի, ուժեղ թիմերի ձևավորման և աշխատավայրի մշակույթի մասին։
Այս հանդիպումը մեզ համար նաև խորհրդանշական է. վերջին մեկ տարվա ընթացքում մեր թիմը զգալիորեն մեծացել է, և արդեն բառացիորեն չենք տեղավորվում այն տարածքում, որտեղ սկսվել է մեր ճանապարհը։ Հենց այստեղ է ձևավորվել HR Drone-ի գաղափարը, այստեղ են անցկացվել առաջին հանդիպումները և սկսվել կարևոր համագործակցությունները։
Այդ օրը միասին կխոսենք այն մասին, թե ինչ է նշանակում աճել որպես ընկերություն՝ ոչ միայն թվերով, այլ մարդկանցով, մշակույթով և արժեքներով։
Մենք հավատում ենք, որ ուժեղ ընկերությունները կառուցվում են ճիշտ մարդկանցով և HR Drone հարթակը ստեղծված է հենց այդ նպատակով՝ օգնելու ընկերություններին գտնել համապատասխան մարդկանց և զարգացնել իրենց թիմերը։
Room to Grow հանդիպումը հնարավորություն է՝ բաց զրույցների, փորձի փոխանակման և մասնագիտական նեթվորքինգի համար HR համայնքի ներկայացուցիչների և գործընկերների հետ։


