Հեռավար աշխատանքը SMM ոլորտում
Մարիամ Ղազարյան
ՄՌԿ բիզնես խորհրդատու
5 րոպե ընթերցում

Մարտահրավերներ, որոնք գործատուները պետք է հաշվի առնեն
Վերջին տարիներին ՍՄՄ մասնագետների շրջանում նկատելի է հստակ միտում՝ նախընտրում են հեռավար կամ կես դրույքով աշխատանք, ինչը, ցավոք, ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան լուծումներ տալիս, օրինակ համալրումները համարյա դարձել են անհնար։
Թեև այս մոդելը աշխատակիցների տեսանկյունից կարող է հարմար լինել, գործատուների համար այն լուրջ մարտահրավեր է դառնում՝ ազդելով աշխատանքի արդյունավետության, պատասխանատվության և թիմային մշակույթի վրա։
Խնդիրներ
Պատասխանատվության անկում
Մասնագետները հաճախ միաժամանակ ներգրավված են 4-5 տարբեր նախագծերում, ինչը նշանակում է, որ նրանց ուշադրությունը ցրված է և ոչ մի ընկերություն չունի առաջնային տեղ նրանց օրակարգում։ Սա կարող է հանգեցնել ժամկետների խախտման, ստանդարտներից շեղման և աշխատանքի որակի անկման։
Թիմային աշխատանքի բացակայություն
Հեռավար աշխատակիցները հիմնականում դուրս են մնում թիմային դինամիկայից, ինչը դժվարացնում է գաղափարների համատեղ մշակումն ու մարքեթինգային ռազմավարությունների ճիշտ իրագործումը։
Արդյունավետության անկում
Հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև մասնագետների 68%-ը նախընտրում է հեռավար աշխատանքը, 45%-ը գործատուների նշում է, որ դա հանգեցրել է արտադրողականության անկման։
Ի՞նչ անել
- Հիբրիդային մոդելի ներդրում
Պետք է խթանել գրասենյակային աշխատանքը՝ գոնե շաբաթական որոշակի օրեր, որպեսզի թիմային մշակույթը պահպանվի։
- Հստակ KPI-ների սահմանում
Աշխատանքի գնահատման չափանիշները պետք է ավելի հստակ լինեն, որպեսզի հստակ երևա՝ ով ինչ արդյունք է ապահովում։
- Աշխատանքային ծավալի վերահսկում
Հնարավորության դեպքում սահմանափակել միաժամանակ տարբեր նախագծերում աշխատելու հնարավորությունը՝ ապահովելու ավելի մեծ ներգրավվածություն տվյալ բրենդի կամ կազմակերպության մեջ։
Գործատուները պետք է առավել զգոն լինեն՝ վերահսկելով աշխատանքի որակը, մասնագետների ներգրավվածությունը և վերջնական արդյունքները։ Առանց հստակ կառավարման, այս միտումը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ բերել բիզնեսի զարգացմանը։
Հեռավար աշխատանքը SMM ոլորտում ձևավորում է նոր հնարավորություններ և մարտահրավերներ՝ կապված կազմակերպման և արդյունավետության հետ։
Փնտրու՞մ ես նոր հնարավորություններ․ դիտիր աշխատանք Հայաստանում էջը կամ ստեղծիր ռեզյումեդ CV գեներատորով։
Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու հեռավար աշխատանքի մշակույթի զարգացմանը, թվային թիմերի կառավարմանը և աշխատանքի ճկուն ձևերի ընդլայնմանը։






