This page looks better in the app
Հեռավար աշխատանքը SMM ոլորտում
05 Feb, 2025

Հեռավար աշխատանքը SMM ոլորտում

Մարիամ Ղազարյան

Մարիամ Ղազարյան

Մարտահրավերներ, որոնք գործատուները պետք է հաշվի առնեն

Վերջին տարիներին ՍՄՄ մասնագետների շրջանում նկատելի է հստակ միտում` նախընտրում են հեռավար կամ կես դրույքով աշխատանք, ինչը, ցավոք, ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան լուծումներ տալիս, օրինակ համալրումները համարյա դարձել են անհնար։

Թեև այս մոդելը աշխատակիցների տեսանկյունից կարող է հարմար լինել, գործատուների համար այն լուրջ մարտահրավեր է դառնում՝ ազդելով աշխատանքի արդյունավետության, պատասխանատվության և թիմային մշակույթի վրա։

Խնդիրներ

Պատասխանատվության անկում

Մասնագետները հաճախ միաժամանակ ներգրավված են 4-5 տարբեր նախագծերում, ինչը նշանակում է, որ նրանց ուշադրությունը ցրված է և ոչ մի ընկերություն չունի առաջնային տեղ նրանց օրակարգում։ Սա կարող է հանգեցնել ժամկետների խախտման, ստանդարտներից շեղման և աշխատանքի որակի անկման։

Թիմային աշխատանքի բացակայություն

Հեռավար աշխատակիցները հիմնականում դուրս են մնում թիմային դինամիկայից, ինչը դժվարացնում է գաղափարների համատեղ մշակումն ու մարքեթինգային ռազմավարությունների ճիշտ իրագործումը։

Արդյունավետության անկում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև մասնագետների 68%-ը նախընտրում է հեռավար աշխատանքը, 45%-ը գործատուների նշում է, որ դա հանգեցրել է արտադրողականության անկման։

Ի՞նչ անել

  • Հիբրիդային մոդելի ներդրում

Պետք է խթանել գրասենյակային աշխատանքը` գոնե շաբաթական որոշակի օրեր, որպեսզի թիմային մշակույթը պահպանվի։

  • Հստակ KPI-ների սահմանում

Աշխատանքի գնահատման չափանիշները պետք է ավելի հստակ լինեն, որպեսզի հստակ երևա` ով ինչ արդյունք է ապահովում։

  • Աշխատանքային ծավալի վերահսկում

Հնարավորության դեպքում սահմանափակել միաժամանակ տարբեր նախագծերում աշխատելու հնարավորությունը՝ ապահովելու ավելի մեծ ներգրավվածություն տվյալ բրենդի կամ կազմակերպության մեջ։

Գործատուները պետք է առավել զգոն լինեն՝ վերահսկելով աշխատանքի որակը, մասնագետների ներգրավվածությունը և վերջնական արդյունքները։ Առանց հստակ կառավարման, այս միտումը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ բերել բիզնեսի զարգացմանը։


Share this article on your social media platform!