30 տարի շարժման ու վստահության մասին

HR Drone

HR Drone

Content Manager, HR Drone

6 րոպե ընթերցում

30 տարի շարժման ու վստահության մասին

Երբ խոսքը գնում է կայունության, պատասխանատվության և զարգացող մտածողության մասին, իրական օրինակները միշտ խոսում են բարձրաձայն։

Այս տարի HR Drone-ի գործընկեր Ֆլեշ ընկերությունը նշում է իր 30-ամյակը՝ երեք տասնամյակ շարունակ պահպանելով նույն էներգիան, շարժումը և մարդկանց նկատմամբ հարգանքը։

Մարդիկ՝ յուրաքանչյուր առաջընթացի շարժիչ ուժը⁠

Յուրաքանչյուր երկարատև հաջողության հիմքում կանգնած են մարդիկ։

Ընկերության պատմությունը հենց դրա մասին է՝ թիմերի, որոնք ստեղծում են ոչ միայն որակյալ ծառայություն, այլև ամուր մշակույթ։

Տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է միջավայր, որտեղ արժևորվում են ողջամտությունը, հավատարմությունը, եռանդը և սրտացավությունը։

Այսօր այն միավորում է հարյուրավոր մասնագետների ամբողջ Հայաստանի տարածքում մի նպատակի շուրջ՝ ձևավորել էներգիայով լի ապագա։

Flash 3.0 պատկեր 0

Ընկերության 30 տարիները խորհրդանշում են զարգացման հետևյալ երեք փուլերը։

1.0 Ընկերության հիմնադրման և ձևավորման փուլ⁠

«Ֆլեշ» ընկերությունը ձևավորվել է երկրի անկախացման բարդ տարիներին, երբ շուկան կանգնած էր վառելիքի՝ որպես կենսական ռեսուրսի պակասի առաջ։ Գործունեությունը սկսվել է մի քանի աշխատակցով՝ վառելիքի վաճառքը կազմակերպելով վագոններից, որով էլ դրվեց ընկերության հետագա զարգացման հիմքը։

2.0 Կայացման և զարգացման փուլ⁠

Ձևավորվեցին ընկերության հիմնական կառույցները, կառուցվեցին առաջին լցակայանները, ստեղծվեց սպասարկման համակարգ և ձևավորվեց կայուն աշխատանքային թիմ՝ հիմք դնելով «Ֆլեշի» շարունակական զարգացմանը։

3.0 Վերաիմաստավորման և նոր զարգացման փուլ⁠

Ընկերությունն անցնում է տեխնոլոգիական արդիականացման՝ շուկայի փոփոխություններին համապատասխանելով նոր ձևաչափով, էներգիայով և հնարավորություններով։

Flash 3.0 պատկեր 1

Flash 3.0 պատկեր 2

Flash 3.0 պատկեր 3

Flash 3.0 պատկեր 4

Դեպի ապագա՝ վստահ քայլերով⁠

Երեք տասնամյակ շարունակ ընկերությունը կառուցել է վստահություն, որն այսօր դառնում է շարժման էներգիա։

Այս պատմությունը ոչ միայն անցյալի հաջողությունների ամփոփումն է, այլ նաև ապագայի հստակ տեսլական՝ նորարարության, պատասխանատվության և թիմային ոգու շուրջ։

Կայուն ընկերությունների պատմությունները նման են․ կարդացեք նաև Նաիրի Ինշուրանսի 30-ամյակի մասին։ Ընկերությունների հետ մեր համատեղ նախաձեռնությունները հավաքված են կարիերայի միջոցառումներ էջում, իսկ համագործակցության պայմաններին կարող եք ծանոթանալ գործընկերություն HR Drone-ի հետ էջում։

Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ ներկայացնելու կայունության, գործընկերության և մարդկանց վրա հիմնված կառավարման իրական օրինակները։

Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։

Ուղարկեք նրան կամ կիսվեք ձեր ցանցում։

Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

Դիտել բոլոր աշխատանքները →

Առնչվող հոդվածներ