Գործուղման հարկումը, փաստաթղթավորումը և լավագույն փորձը

Նարեկ Մանուկյան

Նարեկ Մանուկյան

CEO, Profin Consulting

7 րոպե ընթերցում

Գործուղման հարկումը, փաստաթղթավորումը և լավագույն փորձը

Գործուղումները հաճախ թվում են պարզ՝ մեկնում եք, կատարում որոշակի աշխատանք, ունենում գործնական հանդիպումներ և վերադառնում, բայց երբ հարցը հասնում է գործուղման ծախսերի հաշվառմանը, փոխհատուցմանը ու հարկերի հաշվարկմանը, առաջանում են բարդություններ։

Այս հոդվածը կօգնի հասկանալ՝

  • Ի՞նչ է գործուղումը,
  • ի՞նչպես են հարկվում ծախսերը,
  • ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Ի՞նչ է գործուղումը⁠

Ըստ ՀՀ օրենսդրության՝ գործուղումը աշխատանքի հիմնական վայրից դուրս որևէ այլ վայրում աշխատանք կատարելն է՝ գործատուի հանձնարարությամբ։ Այն պետք է ձևակերպել հրամանով՝ նշելով նպատակը, ժամկետը և վայրը։

Ի՞նչը գործուղում չէ⁠

Գործուղումներ չեն համարվում՝

  • Տեղափոխման աշխատանքները (օրինակ՝ էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման և սպասարկման աշխատանքներ),
  • երկարաժամկետ դաշտային/հետազոտական աշխատանքները, որոնք կատարվում են հատուկ պայմաններում։

Գործուղման ծախսերի տեսակները⁠

Գործուղման մեկնած աշխատակցին գործուղման ծախսերի փոխհատուցման համար հատկանշական է դասակարգել ծախսերը, քանի որ դրանք առանձնանում են իրենց սահմանաչափերով ու փաստաթղթավորման կանոններով՝

Օրապահիկ⁠

Կա օրենքով սահմանված սահմանաչափ, որը չի հարկվում անկախ դրանք փաստաթղթավորելու հանգամանքից։

Տրանսպորտային ծախսեր / գիշերավարձ / այլ ծախսեր⁠

Փոխհատուցվում են փաստաթղթերի առկայության դեպքում։ Առանց փաստաթղթի՝ այդ փոխհատուցումները հարկվում են եկամտային հարկով։

Տեղական և միջազգային գործուղումների տարբերությունները⁠

Տեղական գործուղում⁠

Ծախսերը արտահայտված են դրամով, կա օրապահիկի հստակ նվազագույն չափ։

Միջազգային գործուղում⁠

Օրապահիկի չափերը որոշվում են յուրաքանչյուր երկրի համար առանձին արտարժույթով։ Միջազգային գործուղման համար գործուղման թերթիկ անհրաժեշտ չէ։

Պահանջվող փաստաթղթեր⁠

Գործուղման մեկնելիս անհրաժեշտ է ապահովել նվազագույն փաստաթղթերի փաթեթ, որոնք են՝

Գործուղման հրաման (պարտադիր)⁠

Հրամանը պետք է պարունակի բոլոր անհրաժեշտ մանրամասները՝ նպատակ, ժամկետ, վայր։

Հաշվետվություն ծախսերի վերաբերյալ⁠

Փաստաթուղթ, որին կցվում են այդ ծախսերի կտրոնները։ Արտարժույթով արտահայտված ծախսերը հաշվարկվում են ԿԲ փոխարժեքով։

Հարկային առանձնահատկություններ⁠

Գործուղման ծախսերը ընկերության ծախսերում հաշվառելիս կարևոր է հաշվի առնել մի քանի առանձնահատկություն՝

Եկամտային հարկ⁠

Սահմանված չափերը գերազանցող փոխհատուցումներից գանձվում է 20% եկամտային հարկ, որի ազդեցությունը հեշտ է գնահատել աշխատավարձի հաշվիչի օգնությամբ։

Շահութահարկ⁠

Շահութահարկի մեջ ընդգրկվում են միայն փաստաթղթավորված ծախսերը (բացառությամբ օրապահիկի)։

Արտասահմանյան ծառայություններ⁠

Արտասահմանյան մատակարարներից ստացված ծառայություններից որոշակի դեպքերում առաջանում է հավելյալ ոչ ռեզիդենտի շահութահարկ (5%)։

Լավագույն փորձեր⁠

Եթե Դուք հետևեք մի քանի պարզ ու փորձված կանոնների, Դուք կխուսափեք գործուղման ծախսերի հաշվառման սթրեսային պրոցեսից։ Ահա մի քանի խորհուրդ՝

Նախապատրաստություն⁠

  • Նախքան գործուղում մեկնելը՝ խորհրդակցել հաշվապահի կամ հարկային մասնագետի հետ
  • Տեղեկացեք համապատասխան երկրի օրապահիկի սահմանաչափերի մասին
  • Պատրաստեք անհրաժեշտ փաստաթղթերը

Փաստաթղթավորում⁠

  • Պահել ծախսերի բոլոր կտրոններն ու ինվոյսները
  • Ապահովել փաստաթղթերի ճիշտ թարգմանություն և վավերապայմանավորում
  • Հարկ է մանրակրկիտ գրանցել բոլոր ծախսերը

Հետագա քայլեր⁠

  • Ժամանակին ներկայացնել հաշվետվությունը
  • Ստուգել հարկային հաշվարկների ճշտությունը
  • Պահպանել փաստաթղթերի պատշաճ արխիվ

Գործուղման ծախսերի ճիշտ կառավարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև ընկերության ֆինանսական կառավարման կարևոր մաս։ Հետևելով այս ուղեցույցին՝ Դուք կկարողանաք խուսափել հարկային ռիսկերից և ապահովել գործուղումների արդյունավետ կառավարում։

Գործուղումների կազմակերպումը պահանջում է ճիշտ փաստաթղթավորում, հաշվառում և հարկային համապատասխանություն։

Եթե թիմ եք համալրում, ծանոթացեք HR Drone-ը ընկերությունների համար էջին։

Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու գործուղումների կառավարման, հարկման և աշխատանքային ընթացակարգերի իրավաչափ իրականացմանը։

Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։

Ուղարկեք նրան կամ կիսվեք ձեր ցանցում։

Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

Դիտել բոլոր աշխատանքները →

Game Presenter

Art ProductionYerevanԳրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

Առնչվող հոդվածներ