
HR Drone
Content Manager, HR Drone
Ամեն տարի սեպտեմբերի 1-ը Հայաստանում ունի իր հստակ ձևաչափը՝ սպիտակ շապիկ, ծաղկեփունջ, առաջին զանգ։ Բայց այս տարի այդ նույն ծեսի հետևում կանգնած է մի հարց, որը մինչև վերջերս դպրոցական օրակարգում չէր. ի՞նչ ենք սովորեցնում մի աշխարհում, որտեղ մեքենան արդեն կարող է գրել, հաշվարկել, ծրագրավորել և վերլուծել ավելի արագ, քան մենք սովորեցնում ենք դա անել։
Սա այլևս ոչ միայն կրթության, այլև ազգային մրցունակության հարց է. հատկապես Հայաստանի համար, որի տնտեսության մեջ տեխնոլոգիական ոլորտը վերջին տասնամյակում դարձել է աճի հիմնական շարժիչներից մեկը։
Համաշխարհային տվյալները ցույց են տալիս մի հստակ օրինաչափություն. ԱԲ-ի հետ կապված հմտությունների պահանջարկն ավելանում է շատ ավելի արագ, քան շուկան կարողանում է կոմպետենտ կադրեր պատրաստել։
Այսինքն՝ զարգացող տնտեսությունների աշխատաշուկան ավելի արագ է փոխակերպվում, քան կրթական համակարգերը հասցնում են հարմարվել։
Այս գլոբալ միտումն ուղղակիորեն արտացոլվում է նաև տեղական շուկայում։ Ինչպես ցույց է տալիս Eleveight AI ընկերության փորձը, նման ենթակառուցվածքային նախագծերը թելադրում են բարձր որակավորում ունեցող մասնագետների նոր պահանջարկ։ Մասնավորապես, այժմ ԱԲ տվյալների մշակման կենտրոններն ու սերվերային հարթակներն արդեն ներգրավում են լայն մասնագիտական շրջանակ՝ ցանցային ճարտարապետներից և սերվերային ենթակառուցվածքների ավագ ինժեներներից մինչև հովացման, օդափոխության և էլեկտրական համակարգերի ինժեներներ՝ ինչպես Երևանից, այնպես էլ Հրազդանից, Դիլիջանից, Սևանից և հենց Գագարինից, որտեղ գտնվում է ընկերության ԱԲ գործարանը։
Eleveight AI-ի տվյալներով՝ թիմում ավագ մասնագետները (senior) կազմում են հիմնական կորիզի մեծ մասը, իսկ կրտսեր (junior) կադրերին հատկացված է աշխատակազմի մոտ 20%-ը։ Սա ստեղծում է մենթորության միջավայր, որտեղ նորավարտ կամ ուսմանը զուգահեռ աշխատող երիտասարդ ինժեներները հնարավորություն են ստանում աշխատել աշխարհում այս պահին առաջադեմ տեխնոլոգիաների հետ։
Միաժամանակ, կադրերի շարունակական զարգացումն ապահովելու նպատակով Eleveight AI-ի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և մասնակցում են սեմինարների ու տեխնիկական աշխատաժողովների եվրոպական մի շարք երկրներում (այդ թվում՝ Ամստերդամում, Գերմանիայում և Իտալիայում)՝ գլոբալ չափանիշները բերելով Հայաստան։
Հիմնվելով ինչպես գլոբալ միտումների, այնպես էլ Հայաստանի ներկա իրավիճակի վրա՝ կարելի է առանձնացնել 5 ուղղություն, որոնց կարիքը ոլորտում գնալով կաճի.
Այս ամենի հետևում կանգնած է մի հարց, որը հաճախ մնում է ստվերում. ո՞վ է ապահովելու հաշվողական հզորությունը, երբ բուհերն ու հետազոտողները վերջապես ունենան մասնագետներ, բայց ոչ բավարար ենթակառուցվածք։
Այստեղ է, որ ի հայտ է գալիս AI Factory-ի դերը որպես գործընկեր։ 2025-ի օգոստոսին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ԱԲ և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրից հետո երկրում սկսվել է ԱԲ ենթակառուցվածքի արագացված ընդլայնում։ Eleveight AI ընկերության՝ NVIDIA-ի Blackwell B300 GPU-ները գործարկելով՝ Հայաստանն ունի ուղիղ հասանելիություն աշխարհում ամենահզոր տեխնոլոգիաներից մեկին։
Բայց ներդրումների ծավալից ոչ պակաս կարևոր է այն, թե ինչպես է այս հզորությունը ծառայելու տեղական էկոհամակարգին։ Հենց սա է այն կապող օղակը, որը կարող է «ԱԲ գործարան ունեցող երկիր» կարգավիճակը վերածել իրական, նյութական օգուտի Հայաստանի գիտահետազոտական և կրթական համակարգի համար՝ դառնալով գործիք, որին կարող են դիմել ուսանողն ու երիտասարդ հետազոտողը Հայաստանում։
Տեղական հաշվարկային հզորությունն ունենալու իրական, չափելի ազդեցություն մասնագետի արտադրողականության վրա դրսևորվում է երեք կոնկրետ ուղղություններով.

ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն։
HR Drone

ԵՊՀ-ում մեկնարկած «Կարիերայի կողմնացույց» ծրագիրը կապ է ստեղծում ուսանողների և գործատուների միջև կարիերայի ճիշտ ուղի գտնելու համար
HR Drone

Ինչպես է գործնական կրթությունը դառնում կարիերայի գլխավոր կողմնորոշիչը։ Պրակտիկաներ, ինթերնշիփներ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսուցում։
Վահագն Քարամյան