Ցանկանո՞ւմ ես բացահայտել ֆրիլանսինգի աշխարհը, զարգացնել հմտությունները և հաջողությամբ աշխատել համաշխարհային շուկայում:
Միացի՛ր մեզ AITC/EIF կենտրոնում, որտեղ կբացահայտենք ֆրիլանսինգի գաղտնիքները և կտրամադրենք գործնական խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար:
📅ՓԵՏՐՎԱՐԻ 7
🕒19։00
📌 Սեմինարի ընթացքում կքննարկվեն՝
• ինչպես սկսել ֆրիլանս աշխատանքը և որտեղից,
• լավագույն ֆրիլանս հարթակները,
• ժամանակի կառավարում և գործիքներ՝ արդյունավետ աշխատանքի համար,
• գրագետ պորտֆոլիոյի կարևորությունը,
• ինչպե՞ս գտնել ճիշտ պատվերներ և աշխատել վստահելի հարթակների հետ,
• ինչպես ստեղծել վստահություն հաճախորդների հետ հեռակա աշխատանքի ժամանակ։
💬 Խոսնակ
Սեմինարը կվարի Հայկուհի Ոսկանյանը՝ SEO և SMM ոլորտների փորձագետ, ով թվային մարքեթինգում ունի ավելի քան 8 տարվա փորձառություն։ Նա համագործակցել է Բելգիայի առաջատար ֆրիլանս հարթակներից մեկի հետ և համահեղինակել է օգտակար ուղեցույց ֆրիլանսերների համար։ Հայկուհին ընդգրկված է Բելգիայի ֆրիլանս 48 լավագույն թրեյներների ցանկում՝ հաստատելով իր պրոֆեսիոնալիզմը և ազդեցությունը ոլորտում։
🚀 Սկսի՛ր ֆրիլանսինգի հաջողության ճանապարհը մեզ հետ:
Մուտքն անվճար է, իսկ տեղերը՝ սահմանափակ: