Poputi.am
Զանգերի կենտրոնի օպերատոր
Yerevan նոյեմբեր 13
Աշխատանքի նկարագրություն
74 դիտում
Գրասենյակային
Ամբողջ դրույք
Միջին
**«ՊՈՊՈՒՏԻ.ԷՅ ԷՄ» **ՓԲ ընկերությունը փնտրում է զանգերի կենտրոնի աշխատակցի։ Զանգերի կենտրոնի նպատակն է ապահովել ՊՈՊՈՒՏԻ-ի հարթակի հարթ աշխատանքը և հաճախորդների բարձրակարգ սպասարկումը՝ ներառյալ հարցումների և խնդիրների ժամանակին և պատշաճ արձագանք, աջակցություն հավելվածում գրանցված օգտատերերին ցանկացած տեխնիկական խնդրի պարագայում։
Պահանջներ
- Հաղորդակցվելու գերազանց կարողություններ,
- Զանգերի կենտրոնում նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հայերեն, ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր իմացություն, անգլերենի իմացության միջին մակարդակ,
- Համակարգչային գիտելիքներ (MS Օffice),
- Արագ սովորելու կարողություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Ընկերության էլ․ հասցե՝ [email protected]
**Աշխատանքային ժամեր՝ ** 08։00-13։00 կամ13։00-18։00Վերջնաժամկետ` 13.12.2025
Պարտականություններ
- Պատասխանել մուտքային զանգերին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հավելվածի օգտագործման, պատվերների, վճարումների և չեղարկումների վերաբերյալ,
- Աջակցել հավելվածում գրանցված օգտատերերին՝ խնդիրների կամ հարցերի առաջացման դեպքում,
- Կատարել ելքային զանգեր՝ բողոքների, խնդիրների կամ ուշացումների դեպքում պարզաբանումներ ստանալու և ցանկացած այլ հարցի նպատակով,
- Նշել և փոխանցել խնդիրները համապատասխան բաժիններին (օր.՝ տեխնիկական, ֆինանսական, վերահսկողություն) և հետևել դրանց իրականացմանը,
- Հետևել, որպեսզի յուրաքանչյուր զանգին տրվի արագ և բարյացակամ պատասխան,
- Տեղեկությունները ճշգրիտ մուտքագրել ներքին համակարգերում,
- Աջակցել հաճախորդների հավատարմության բարձրացմանն ու օգտատերերի գոհունակության ապահովմանը,
- Կատարել աշխատանքից բխող այլ պարտականություններ։
Մասնագիտացում
Զանգերի կենտրոնի մասնագետ
Պահանջվող հմտություններ
Ռուսերեն
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌
Նման աշխատանքներ
Flash Petrol
Հաճախորդների սպասարկման մասնագետ
Միջին
Դիտել
Globbing LLC
Оператор call-центра
Կրտսեր
Դիտել
Cinemastar Company LLC
Հյուրընկալ - հսկիչ
Կրտսեր
Դիտել
Կիսվեք այս աշխատանքով Ձեր սոց. մեդիա հարթակներում

Poputi.am
Տրանսպորտ և լոգիստիկա
Poputi ընկերության առաքելությունն է ստեղծել միասնական հարթակ, որի շնորհիվ յուրաքանչյուր օգտատեր կկարողանա գտնել հարմար և մատչելի երթեր ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ դեպի Վրաստան և ՌԴ։
Չափ
11-50
