Աշխատանքի նկարագրություն
Evoca-ն փնտրում է Ինստիտուցիոնալ հաճախորդների մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկի ինստիտուցիոնալ հաճախորդների հետ համագործակցության գործընթացների համակարգման, նոր գործընկերների ներգրավման աջակցման, ինչպես նաև առկա գործարար հարաբերությունների պահպանման և զարգացման համար: Մասնագետը նաև կապահովի անհրաժեշտ հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստումը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Պահանջներ
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- զարգացած հաղորդակցման և միջանձնային շփման հմտություններ,
- արդյունավետ բանակցություններ վարելու ունակություն,
- հաշվետվությունների և վերլուծական նյութերի պատրաստման փորձ,
- ֆինանսների և բանկային ոլորտի հիմնարար գիտելիքներ,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Պարտականություններ
- ինստիտուցիոնալ հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերությունների հաստատում և պահպանում,
- նոր գործընկերների ներգրավման և համագործակցության հնարավորությունների բացահայտման գործընթացին մասնակցություն,
- հանդիպումների, բանակցությունների և գործնական քննարկումների կազմակերպում և համակարգում,
- պաշտոնական գրությունների, ներկայացումների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի պատրաստում,
- ֆինանսական և շուկայական տեղեկատվության հավաքագրում, մշակում և վերլուծություն,
- ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի միջև տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակման համակարգում:
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- 1C: Աշխատավարձ և անձնակազմ
Նախընտրելի հմտություններ
- Ֆինանսական մաթեմատիկա
Մասնագիտացում
- Էկոնոմետրիկա
- Միկրոտնտեսագիտություն
- Մակրոտնտեսագիտություն
- Վարկային ռիսկ
- Ապահովագրություն
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌


