Աշխատանքի նկարագրություն
ԷկոՎիլ Հոլդինգը փնտրում է բիզնեսի զարգացման պատասխանատուների, ովքեր կմիանան մեր թիմին և կօգնեն զարգացնել Հոլդինգում գործող ընկերությունների պրոդուկտների վաճառքները, գործընկերային կապերը և շուկայի աճը։
Պահանջներ
- Ներկայացնել և առաջխաղացնել ընկերության արտադրանքն ու լուծումները (մարտկոցներ, կուտակիչներ, օդորակիչներ և ջերմային պոմպեր, էլեկտրաէներգիայի մատակարարում),
- Իրականացնել տեխնիկական և կոմերցիոն բանակցություններ հաճախորդների հետ,
- Պատրաստել և ներկայացնել առաջարկներ և վաճառքի պայմանագրեր,
- Վարել ամբողջ վաճառքի ցիկլը՝ հաճախորդների ներգրավումից մինչև գործարքի ավարտը,
- Պահպանել և ապահովել հաճախորդների հետ ամուր փոխհարաբերություններ,
- Համագործակցել տեխնիկական և ինժեներական թիմերի հետ՝ հաճախորդներին առաջարկելով անհատական լուծումներ,
- Նպաստել Ընկերության զարգացման և աճի անընդհատությանը:
Պարտականություններ
• Բարձրագույն կրթություն (նախընտրելի է՝ էներգետիկայի ոլորտում), • Աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում, ցանկալի է՝ էներգետիկայի շուկայում, • Տեխնիկական գիտելիքներ՝ մարտկոցների և կուտակիչների կամ օդորակիչների և ջերմային պոմպերի կամ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտներում, • Վաճառքների կազմակերպման և իրականացման գործնական հմտություններ, • Ուժեղ հաղորդակցման, ներկայացման և բանակցային ունակություններ։
Մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- B2B վաճառք
- B2C վաճառք
- Վաճառքի ռազմավարություն
Մասնագիտացում
- Բիզնեսի զարգացում
- Վաճառք

