Աշխատանքի նկարագրություն
«ԷկոՎիլ» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը Ֆինանսական մասնագետի, ով պատասխանատու կլինի ընկերության դրամական հոսքերի արդյունավետ կառավարման, վճարումների կազմակերպման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ֆինանսական գործընթացների անխափան իրականացման համար։
Պահանջներ
- Դրամական հոսքերի պլանավորում՝
- Վաճառքներից դրամական ներհոսքերի պլանավորում Կատարված գնումների դիմաց վճարումների պլանավորում
- Այլ բոլոր ծախսերի դիմաց վճարումների պլանավորում
- Բանկային քաղվածքների ձևակերպում հաշվապահական ծրագրում,
- Ամենօրյա վճարումների իրականացում և ձևակերպում համապատասխան ծրագրերում,
- ֆինանսական գործարքների իրականացման ապահովում (բանկային փոխանցումների և կանխիկ գործարքների իրականացում)
- Ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն
- Աշխատավարձերի, վճարման ենթակա այլ գումարների հաշվարկների հսկողություն և վճարման ապահովում
- Մարզային կառույցների ծառայության վճարների հաշվարկների հսկողություն և վճարման ապահովում
- Փաստացի կատարված դրամական հոսքերի և սպասվող ֆինանսական շարժի վերաբերյալ հաշվետվության պատրաստում և ներկայացում տնօրինությանը
- Վարկային ռեսուրսների անհրաժեշտության դեպքում բանկերին ֆինանսական վերլուծությունների համար անհրաժեշտ ամբողջական ինֆորմացիայի տրամադրման ապահովում, ներառյալ փաստաթղթերի տրամադրում, հայտերի պատրաստում, վարկավորման պրոցեսի հսկողություն
- Անմիջական ղեկավարի կողմից պահանջված այլ հաշվետվությունների պատրաստում
Պարտականություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
- Գերազանց հմտություն ֆինանսական ոլորտում` ներառյալ կանխիկի կառավարման, կանխատեսման, ծրագրերի գնահատման, կապիտալ և գործառնական ծախսերի բյուջետավորման, Excel-ի լավ հմտություններ, ՀԾ ձեռնարկություն ծրագրին տիրապետում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Շփման, թիմում աշխատելու հմտություն**,**
- Հուսալիություն, աշխատանքը ժամանակին ավարտին հասցնելու կարողություն,
- Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին:
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Ֆինանսական մոդելավորում
- Ֆինանսական հաշվետվության պատրաստում
- Ֆինանսական կառավարում
Մասնագիտացում
- Միկրոֆինանսավորում
- Քանակական ֆինանսներ
- Մակրոտնտեսագիտություն
- Հաշվապահ
- Միջազգային ֆինանսներ
- Ծախսերի հաշվառում
- Կորպորատիվ ֆինանսներ
- Ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատություններում
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

