duet-company
ՄՌ փաստաթղթաշրջանառության մասնագետ
Yerevan հունիս 16
Աշխատանքի նկարագրություն
118 դիտում
Գրասենյակային
Ամբողջ դրույք
Միջին
«Դուետ Քոմփանի»-ն փնտրում է ՄՌ փաստաթղթաշրջանառության մասնագետի, ով կապահովի կադրային փաստաթղթաշրջանառության պատշաճ իրականացումը, աշխատակիցների տվյալների ճշգրիտ վարումը և ՄՌ վարչարարական գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի կառավարման, իրավագիտության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության և կադրային փաստաթղթաշրջանառության գերազանց իմացություն,
- MS Office փաթեթի լավ իմացություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
- Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ կառավարելու կարողություն։
Պարտականություններ
- Վարել և թարմացնել աշխատակիցների անձնական գործերը և տվյալների բազան,
- Վարել աշխատաժամանակի տեղեկագիրը
- Կազմել, գրանցել, պահպանել և արխիվացնել կադրային փաստաթղթերը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության և ընկերության ներքին կարգերի համաձայն,
- Ապահովել կադրային փաստաթղթերի ամբողջականությունը, ճշգրտությունը և գաղտնիությունը,
- Համագործակցել հաշվապահության հետ՝ աշխատակիցների տվյալների ճշգրտման և աշխատավարձերի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման նպատակով,
- Պատրաստել ՄՌ հաշվետվություններ և անհրաժեշտ վիճակագրական տվյալներ,
- Աջակցել ՄՌ վարչարարական գործընթացների կազմակերպմանն ու բարելավմանը։
Մասնագիտացում
Գործողություններ
Պահանջվող հմտություններ
MS Office
MS Excel
MS Word
Բենեֆիթներ
Աշխատավարձի տարեկան վերանայում
Կորպորատիվ միջոցառումներ
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Անվճար կայանում
Հագուստի կոդի բացակայություն
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌
Նման աշխատանքներ
duet-company
Տնօրենի Օգնական
Կրտսեր
Դիտել
Կիսվեք այս աշխատանքով Ձեր սոց. մեդիա հարթակներում
Աշխատանքներ duet-company-ում

duet-company
Արտադրություն
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրել և մատակարարել բարձրորակ սուրճի արտադրանքներ՝ ապահովելով հուսալիություն, զարգացում և հաճախորդների վստահություն:
Չափ
201-500
