Աշխատանքի նկարագրություն
«Դուետ Քոմփանի» ընկերությունը փնտրում է տնօրենի օգնական, ով պատասխանատու կլինի գրասենյակային աշխատանքների կազմակերպման, վարչական գործընթացների համակարգման և ղեկավարին աջակցելու համար։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS Office ծրագրերի իմացություն
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման հմտություններ և գրագետ խոսք
Պարտականություններ
- Մուտքային և ելքային փաստաթղթերի ընդունում, գրանցում և բաշխում
- Հեռախոսազանգերի, էլեկտրոնային և թղթային նամակագրության կառավարում
- Հանդիպումների, ժողովների և օրակարգերի կազմակերպում
- Գրասենյակային նյութերի վերահսկում և համալրում
- Փաստաթղթերի արխիվացում և պատշաճ պահպանում
- Հյուրասիրությունների կազմակերպում, ինչպես նաև գրասենյակային տեխնիկայի և պարագաների գնումների ու սպասարկման կազմակերպում
- Ղեկավարության հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- MS Office
Նախընտրելի հմտություններ
- Google Փաստաթղթեր
Մասնագիտացում
- Գործադիրի օգնական
Բենեֆիթներ
- Աշխատավարձի տարեկան վերանայում
- Հագուստի կոդի բացակայություն
- Անվճար կայանում
- Կորպորատիվ միջոցառումներ

