Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
ԲԱՐՐԻ ՍՊԸ company logo - Նախագծման բաժնի ղեկավար job offerԲԱՐՐԻ ՍՊԸ

Նախագծման բաժնի ղեկավար

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Ամբողջ դրույք, Գրասենյակային
Մակարդակ
Ավագ
Անգլերեն
Միջին
Հրապարակվել է:
սեպտեմբեր 9, 2024
775 դիտում

Աշխատանքի նկարագրություն

Եթե դուք ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Արիդես» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ․

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (մագիստրոսի աստիճան)
  • Կոնստրուկտոր-ինժեների 6 տարվա աշխատանքային փորձ, որից 2-ը ղեկավար պաշտոնում
  • Առաջադրանքները տարալուծելու և ճիշտ բաշխելու կարողություն
  • Մետաղամշակման տեխնոլոգիաների և նյութերի կիրառման կանոնների իմացություն
  • «Նյութերի դիմադրություն», «Մեքենաների մասեր» և «Չափագիտության» բազային դրույթների իմացություն
  • Նախագծային փաստաթղթերի միասնական համակարգի (ЕСКД) իմացություն
  • Solidworks ծրագրի գերազանց իմացություն, Excel և AutoCad ծրագրերով աշխատելու ունակություն
  • Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների որոնման և փորձարկման ժամանակ համակարգված և կրեատիվ (ստեղծագործ) մոտեցում
  • Առկա տվյալների համակարգում, որոշումներ կայացնելու համար հիմնական ցուցանիշների բացահայտում
  • Բազմազբաղ աշխատելու պատրաստակամություն

Պարտականություններ

  • Երկու և ավելի աշխատակիցներից բաղկացած բաժնի կառավարում
  • Սերիական արտադրության գործնթացի ուղեկցում, անհրաժեշտ փոփոխությունների կատարում և ձևակերպում
  • Նոր արտադրատեսակի մշակում, արտադրանքի վերաբերյալ բողոքներ և դժգոհություններ առաջացնող հարցերի կարգավորում
  • Արտադրանքի որակը և արտադրության արտադրողականությունը բարձրացնող միջոցառումների մշակում
  • Փաստաթղթավորման աշխատանքների հսկում, տվյալնելի մուտքագրում ընկերության ERP-համակարգ (1С, УПП)
  • Աշխատակիցների վերապատրաստմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի կազմում
  • Բաժնի աշխատակիցների աշխատանքի գնահատում՝ ըստ հիմնական ցուցանիշների

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Solidworks
  • MS Excel
  • 1C

Մասնագիտացում

  • Մեքենաշինություն
  • Նյութերի ճարտարագիտություն
  • Արդյունաբերական Ճարտարագիտություն
  • Ինժեներական կառավարում

Բենեֆիթներ

  • Կայուն աշխատանք:
  • Կարիերայի և մասնագիտական աճի հնարավորություն
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում
  • Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ
  • Աշխատանքային հնգօրյա գրաֆիկ՝ 09։00-17։30
  • Առողջության ապահովագրություն
  • Աշխ․ հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ ԱՕ

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

ԲԱՐՐԻ ՍՊԸ logo

ԲԱՐՐԻ ՍՊԸ-ի մասին

ԲԱՐՐԻ ՍՊԸ - office1 / 8
Կյանքը ԲԱՐՐԻ ՍՊԸ-ում

«Բարրի» ընկերությունը ներկայացնում է ընկերությունների խումբ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտացված գործունեությունը։ Ներքին և արտաքին շուկայում կազմակերպություններից առավել հայտնի են «Արիդես», «Բարրի Թրեյդ» և «Լույս Բարրի» ընկերությունները։ Ընկերություններից յուրաքանչյուրի առաքելությունն է՝ բարելավել մարդկանց կյանքի որակը․

Ոլորտ
Արտադրություն
Չափ
51-200
Գտնվելու վայրը
Yerevan

Աշխատանքներ ԲԱՐՐԻ ՍՊԸ-ում

ԲԱՐՐԻ ՍՊԸ-ում այլ բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց ԲԱՐՐԻ ՍՊԸ-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։