Աշխատանքի նկարագրություն
Եթե դուք ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Արիդես» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ․
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (մագիստրոսի աստիճան)
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Ինքնուրույն իրականացրած կոնստրուկտորական նախագծերը կդիտվեն որպես առավելություն
- Մետաղամշակման տեխնոլոգիաների և նյութերի օգտագործման կանոնների իմացություն
- Համակարգված և ստեղծագործ մոտեցում տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների որոնման և հաստատման գործում
- «Նյութերի դիմադրություն», «Մեքենանների մասեր» և «Չափագիտության» բազային դրույթների իմացություն
- Նախագծային փաստաթղթերի միասնական համակարգի (ЕСКД) իմացություն
- SolidWorks, Autocad, Vector 2D խմբագիր, MS Office
Պարտականություններ
- Նոր արտադրանքի մշակում, տեխնիկական փաստաթղթերի նախագծում և թողարկում
- Սերիական արտադրության մեկնարկի նախապատրաստմանն ուղղված աշխատանքներ
- Տեխնոլոգիական սարքավորումների նախագծում
- Արտադրանքի որակի և արտադրության արտադրողականության բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Solidworks
- MS Excel
- 1C
Մասնագիտացում
- Մեքենաշինություն
- Նյութերի ճարտարագիտություն
- Արդյունաբերական Ճարտարագիտություն
- Ինժեներական կառավարում
Բենեֆիթներ
- Կայուն աշխատանք:
- Կարիերայի և մասնագիտական աճի հնարավորություն
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում
- Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ
- Աշխատանքային հնգօրյա գրաֆիկ՝ 09։00-17։30
- Առողջության ապահովագրություն
- Աշխ․ հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ ԱՕ

