Աշխատանքի նկարագրություն
ԱՍԷԴԼ–ի մատակարարման բաժնի համար փնտրում ենք արտասահմանայան գնումների, մաքսային ձևակերպումների փորձ ունեցող մասնագետի, ով ղեկավարելու է մատակարարման ստորաբաժանման գործընթացները, կապ է հաստատելու գործընկերների հետ, իրականացնելու և վերահսկելու է մատակարարման ողջ ընթացքը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- 3–5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
- Գնումների և մատակարարման գործընթացին առնչվող օրենսդրության իմացություն
- Անգլերենի և ռուսերենի լեզուների իմացություն
- 1C և MC office ծրագրերի իմացություն
Պարտականություններ
Գնումների և փաստաթղթավորման գործառույթներ
- Իրականացնում է գնման հայտերի վերլուծություն և պատվերի կազմում
- Իրականացնում և վերահսկում է ընտրված միջազգային և տեղական մատակարարների հետ կապը, համագործակցության ձևաչափերը
- Իրականացնում և վերահսկում է մատակարարների գնահատման և ընտրության գործընթացը
- Վերահսկում է բեռնափոխադրող տրանսպորտային ընկերությունների գնահատումը և ընտրությունը
- Կապող օղակ է հանդիսանում մատակարարների, արտադրողների, ընկերության համապատասխան բաժինների աշխատակիցների միջև
- Բանակցություններ է վարում տեղական և միջազգային մատակարարների հետ կնքվելիք պայմանագրերի դրույթների շուրջ և վերջիններիս հետ կնքում պայմանագրեր
- Վերահսկում է գնումների բաժնի կողմից իրականացվող աշխատանքները
- Վերահսկում է գնումներին առնչվող տվյալների էլեկտրոնային բազան (գնման հայտեր, մատակարարների ընտրության գործընթացին առնչվող փաստաթղթեր, ինչպես նաև մրցույթային փաստաթղթեր)
- Վերահսկում է համապատասխան ծրագրում տեղադրված գնման հայտերի տվյալների ժամանակին մուտքագրումը
- Վերահսկում է արտահանվող և ներմուծվող ապրանքների գործընթացները, այդ գործընթացներն ապահովող փաստաթղթերի ձևակերպումները, մաքսազերծման գործընթացը
Լոգիստիկային վերաբերվող գործառույթներ
- Վերահսկում է տրանսպորտային կազմակերպությունների հետ գնված ապրանքների լոգիստիկան ապահովելու գործընթացը
- Առաջարկություններ է իրականացնում իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանման անհրաժեշտ մարդկային ռեսուրսներին աշխատանքի ընդունելու, օպտիմալացնելու և կրճատելու վերաբերյալ, մասնակցում է անձնակազմի հավաքագրման գործընթացին
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Գնումների/Աղբյուրների փորձ
- Ազնվություն
- Ակտիվ
- Լոգիստիկ գործընթացների օպտիմիզացում
- Ծառայության ծախսերի վերլուծություն
Նախընտրելի հմտություններ
- Հաշիվ-ապրանքագրի մշակում
- Մաքսային փաստաթղթեր
- Գնումների ռազմավարություններ
- Առաջնորդության հմտություններ
- Առաջնահերթությունները որոշելու ունակություն
- Տեխնիկական գրագիտություն
Մասնագիտացում
- Արտադրություն
- Գնումներ
- Պահանջարկի պլանավորում
Արտոնություններ
- Community And Personal Development
- Team Building And Corporate Events

