Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
Apache Group LLC company logo - Ֆինանսական փոխտնօրեն job offerApache Group LLC

Ֆինանսական փոխտնօրեն

Գտնվելու վայրը:
Abovyan
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային, Ամբողջ դրույք
Մակարդակ
Ավագ, Թիմ լիդ
Հրապարակվել է:
նոյեմբեր 14
3105 դիտում

Աշխատանքի նկարագրություն

Աջակցել ընկերության ֆինանսական և հաշվապահական գործընթացների կազմակերպմանը՝ ապահովելով ճշգրիտ ֆինանսական վերլուծություն, փաստաթղթավորման վերահսկում և հաշվետվությունների պատրաստում՝ համաձայն ՀՀ օրենսդրության և ներքին կարգերի։

Պահանջներ

  • Կազմակերպության ֆինանսական տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում (դրամային և արտարժութային գործառնությունների հաշվառում),
  • Օրենսդրության պահանջներին համապատասխան՝ առաջնային փաստաթղթերի ստուգում և ձևակերպում,
  • Ֆինանսական ցուցանիշների մշտադիտարկում՝ եկամուտներ, ծախսեր, շահույթ/վնաս,
  • Ֆինանսական կանխատեսումների կազմում և բյուջետավորման գործընթացում մասնակցություն,
  • Ներքին վերահսկողության համակարգում մասնակցություն՝ ռիսկերի հայտնաբերում և նվազեցում,
  • Կոնտակտ ֆինանսական կառույցների հետ (բանկեր, հարկային տեսչություն, աուդիտորական ընկերություններ):

Պարտականություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
  • ՀՀ հարկային օրենսգրքի իմացություն,
  • 1C, ERP համակարգի լավ իմացություն,
  • Վերլուծական մտածողություն և մանրուքներին ուշադրություն,
  • Բարձր պատասխանատվության զգացում և գաղտնիության պահպանում,
  • Տրամաբանական մտածողություն, նախաձեռնողականություն:
  • ՀՀ հաշվապահների ասոցիացիայի անդամակցություն կամ սերտիֆիկացում՝ ցանկալի,
  • Բյուջետավորման և կանխատեսումների փորձ՝ առավելություն է:

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Ֆինանսական կառավարում
  • Ֆինանսական հաշվառում
  • Ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական վերահսկողություն
  • Ֆինանսական կանխատեսում

Նախընտրելի հմտություններ

  • 1C: Հաշվապահություն
  • 1C: Ձեռնարկություն
  • Ֆինանսական հաշվետվությունների ստեղծում
  • Ֆինանսական հաշվետվության պատրաստում
  • Ֆինանսական մոդելավորում
  • Ֆինանսական կարգավորումը
  • FSAC

Մասնագիտացում

  • Անձնական ֆինանսական պլանավորում
  • Հաշվապահություն
  • Կարողության կառավարում
  • Քանակական ֆինանսներ
  • Ֆինտեխ
  • Հաշվապահ
  • Կառավարչական հաշվառում
  • Ակտիվների կառավարում
  • Աուդիտ
  • Ծախսերի հաշվառում
  • Կորպորատիվ ֆինանսներ
  • Ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատություններում
  • Մեծածախ և առևտրային բանկինգ
  • Էկոնոմետրիկա
  • Ֆոնդի հաշվառում
  • Ռիսկի կառավարում
  • Պահանջների ճշգրտում
  • Միջազգային ֆինանսներ

Բենեֆիթներ

  • Անվճար սնունդ/կտրոններ

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

Apache Group LLC logo

Apache Group LLC-ի մասին

Apache Group LLC — office
Կյանքը Apache Group LLC-ում

Apache-ում մեր առաքելությունն է ստեղծել համեղ պրոդուկտներ՝ պահպանելով բարձր որակը: Մենք հանձնառու ենք մատակարարել ոչ միայն համեղ, այլև խնամքով և պատասխանատվությամբ պատրաստված արտադրանք։

Ոլորտ
Արտադրություն
Չափ
201-500
Գտնվելու վայրը
Abovyan

Աշխատանքներ Apache Group LLC-ում

Apache Group LLC-ում այլ բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց Apache Group LLC-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։

Նման աշխատանքներ

Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ - Jobs in Armenia
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ
Հաճախորդների սպասարկման մասնագետ
Կրտսեր
Դիտել