Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
RISE Forum Powered by Silicon Mountains 2026
event organizer logo
UEICT
Ծրագրային ապահովման և ՏՏ ծառայություններ
Անվճար
Միջոցառման մանրամասներ
Հուն 03 | 10:00
Ծիծեռնակաբերդի զբոսայգի 1, Երևան 0028
UEICT

ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է RISE Expo Powered by Silicon Mountains երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կանցկացվի 2026թ. հունիսի 3-4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

RISE Forum-ը անցկացվելու է հունիսի 3-ին՝ երեք պանելային քննարկումներով՝ կիբեռանվտանգություն, ռազմարդյունաբերություն և ինժեներական լուծումներ թեմաներով։

RISE-ը միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, միտքը և նորարարությունը մեկ հարթակում։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելու են հայկական ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքը, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումները, գիտական նվաճումները և գաղափարները, ինչպես նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի կերպարը և արագացնել ոլորտի հետագա զարգացումը։

RISE-ի կարգախոսն է «Մենք Ենք Մեր Սարերը՝ վերելք», որը խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական մտքի ուժը, շարունակական զարգացումն ու առաջընթացը։

Միջոցառումը նախատեսված է բոլորի համար, ովքեր ցանկանում են տեսնել և ստեղծել տեխնոլոգիական ապագան։

Այլ միջոցառումներ