Այս սեմինարը նախատեսված է ճարտարապետների, ինժեներների, դիզայներների, BIM մասնագետների և բոլոր AEC մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ամպային համագործակցությամբ, ACC աշխատանքային հոսքերով, նպատակային BIM-ով և ժամանակակից թվային դիզայնի գործիքներով։
🎤 Զեկուցողներ և թեմաներ
- Էմմա Տեր-Ավետիսյան — BIM մասնագետ, Autodesk դասախոս (Ardesk)
Թեմա՝ Forma – Revit աշխատանքային հոսքերը ժամանակակից BIM դիզայնում
Էմման կներկայացնի, թե ինչպես է Autodesk Forma-ն օգտագործվում նախնական նախագծման փուլում, ինչ խնդիրներ է այն լուծում հիմնական մոդելավորման սկսվելուց առաջ, և ինչպես է Forma-ից Revit աշխատանքային հոսքերը օգնում արդյունավետ դարձնել վաղ վերլուծությունը, հայեցակարգի մշակումը և անցումը մանրամասն BIM մոդելավորման։
- Արեկ Քեշիշյան — Ավագ ճարտարապետական և թվային դիզայներ (TUMO), BIM մենեջեր
Թեմա՝ Մոդելից այն կողմ. Ամպային աշխատանքային հոսքեր և նպատակային BIM պրակտիկան Հայաստանում
Արեկը կքննարկի ամպային համագործակցությունը, ACC-ն ընդդեմ Aconex-ի և Procore-ի, նպատակային BIM սկզբունքները, Հայաստանում առկա հիմնական մարտահրավերները և TUMO նախագծերի իրական դեպքերի ուսումնասիրությունները։ 📅 Միջոցառման մանրամասներ
Ամսաթիվ՝ դեկտեմբերի 10
Ժամ՝ 18:00–21:00
Վայր՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կինոթատրոնի դահլիճ (Երևան)
💡 Դասընթացները կանցկացվեն հայերեն լեզվով։
☕ Սուրճ և խորտիկներ ընդմիջման ժամանակ։
🚀 Մասնակցությունն անվճար է բոլոր AEC մասնագետների համար