

Newmag միջոցառումներ
Newmag ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին և ավելի քան 10 տարի ընկերությունը տպագրել է համանուն ամսագիրը։ Ամսագրին զուգահեռ 2012 թվականին գործարկվել է newmag.am կայքը, որը հասարակական–քաղաքական, գիտահանրամատչելի և մշակութային ինքնատիպ հոդվածների առցանց հարթակ է։ 2018 թվականի մարտին ընկերությունը որոշեց դադարեցնել ամսագրի հրատարակումը և փոխել ուղղությունը՝ կենտրոնանալով գրահրատարակչական ոլորտի վրա։ Newmag-ը հայկական գրահրատարակչական դաշտում դիրքավորվեց, որպես հրատարակչություն, որի համար առանձնահատուկ կարևոր է ոչ գեղարվեստական, այսինքն non-fiction գրականության հրատարակումը։ Եվ արդեն 2018 թվականից ընկերությունը ընթերցողին է ներկայացնում հայկական և համաշխարհային բեսթսելլերներ։ Ինչպես նաև տարեկան կազմակերպում է 5 փառատոն` 2-ը փոքրերի, 3-ը մեծերի համար:

