Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event coverՄիջոցառումն ավարտվել է

Leadership Excellence: Why Marketing Matters for Every Leader

Միջոցառման մասին

Յուրաքանչյուր առաջնորդ պետք է նաև մարքեթինգի որոշակի հմտություններ ունենա, իսկ թե կոնկրետ ինչ հմտություններ՝ բացահայտե՛ք՝ մասնակցելով ղեկավարների համար նախատեստված ճամբարին «UWC Dilijan»-ում օգոստոսի 24-ին և 25-ին:

Այս բացառիկ ծրագիրը կօգնի բարելավել առաջնորդության հմտությունները և ներառել մարքեթինգը Ձեր ռազմավարությունում:

Երկօրյա ճամբարը նախատեսված է առաջնորդության ոլորտում թարմ մոտեցումներ փնտրող և գաղափարակից ղեկավարների հետ փորձառությամբ կիսվել ցանկացող առաջնորդների համար: Է՛լ ավելի ուժեղացրե՛ք Ձեր փորձառությունը երեկոյան խաղերի օգնությամբ, որոնք մշակված են ուրախ և ինտերակտիվ եղանակով նոր կապեր հաստատելու համար:

Ովքե՞ր կարող են մասնակցել.

• Բիզնես առաջնորդները, որոնք ձգտում են կատարելագործել իրենց առաջնորդությունը և ճիշտ ներդնել մարքեթինգը սեփական ռազմավարական տեսլականում

• Մարքեթինգի փորձառու մասնագետները, որոնք ցանկանում են բարելավել իրենց առաջնորդության հմտությունները

• Ղեկավարները, որոնք ձգտում են հասկանալ առաջնորդության և մարքեթինգի ազդեցությունը կազմակերպության հաջողության գործում

Այլ միջոցառումներ