Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» թիմային ինտելեկտուալ մրցաշարՄիջոցառումն ավարտվել է

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» թիմային ինտելեկտուալ մրցաշար

Միջոցառման մասին

Մրցաշարի շրջանակում յուրաքանչյուր ամիս անցկացվելու է մեկ խաղ, որին կարող են մասնակցել ինչպես ընկերությունների թիմեր՝ ընկերության անվան տակ և բրենդային շապիկներով, այնպես էլ անհատական թիմեր։ Գիտակների թիմերը կամ գիտակներ ունեցող թիմերը չեն մասնակցելու մրցաշարի մրցութային մասին և կարող են մրցել միմյանց դեմ։ Այս դեպքում կազմակերպիչների կողմից կսահմանվեն մրցանակներ գիտակների հաղթող թիմի համար։

Խաղն անցկացվում է 10-ական հարցից կազմված 3 փուլով։ Հարցերն ընդհանուր բնույթի են՝ դասական ձևաչափով։ Հարցին պատասխանելու համար տրվում է մեկ րոպե ժամանակ, որից հետո թիմերը պետք է հանձնեն թերթիկների վրա գրված պատասխանները։

Անհատների թիմով մասնակցության համար անհրաժեշտ է գնել տոմս կամ տոմսեր՝ անձնական տվյալների էջի «Անուն, ազգանուն» դաշտում նշելով մասնակցի անուն-ազգանունը և թիմի անվանումը կամ լրացնել «անհատ» նշումը, եթե մասնակիցը ցանկանում է միանալ անհատներից ձևավորվող թիմերից մեկին։

Գրանցման և ընդմիջումների ընթացքում մասնակիցները կարող են օգտվել հյուրասիրությունից։

Այլ միջոցառումներ