Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
UADay2026
event organizer logo
ISOC.AM
ՏՏ ծառայություններ և ՏՏ խորհրդատվություն
Միջոցառման մանրամասներ
Մար 31 | 11:00
Ա.Խաչատրյան փող, 17/3, Երեւան
ISOC.AM
Տես անցած միջոցառումները

Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ. մեկնարկել է UADay2026-ին մասնակցության գրանցումը Տեխնիկական համայնքի ներկայացուցիչներին, տեխնոլոգիական ուղղվածության ուսումնական հաստատություններում սովորողներին և տեխնոլոգիական առաջընթացով հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» համաժողովին։ UA ՝ Համընդհանուր ընդունում միջազգային շարժման և #UADay2026-ի առիթով այն արդեն չորրորդ անգամ կազմակերպում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։ Կներկայացվեն և կքննարկվեն համացանցի բազմալեզվության ապահովմանն ուղղված քայլերն ու ծրագրերն աշխարհում և Հայաստանում՝ քաղաքականության ուղենիշներ թվային գրագիտության ծրագրեր լեզվական բազմազանությունը պաշտպանող ու խթանող նախաձեռնություններ Մեկօրյա համաժողովին կմասնակցեն ISOC Armenia-ի գործընկեր կազմակերպություններ տարբեր երկրներից։ Օրն ու վայրը՝ մարտի 31, Հայաստանի եվրոպական համալսարան Մեկնարկը՝ ժամը 11։00 «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, հանդիսանալով Համընդհանուր ընդունում շարժման անդամ, ջանքեր է գործադրում .հայ դոմենի առաջխաղացման, համացանցը հայերենով հասանելի դարձնելու և հայերեն բովանդակությամբ հարստացնելու նպատակով։ Աշխարհի շատ կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ջանքերն ուղղված են տեղական լեզվով բովանդակության զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու ապահովմանը։ Նպատակը՝ թվային տեխնոլոգիաները, անկախ լեզվից, ծառայեցնել բոլոր համայնքներին։

Այլ միջոցառումներ