
Quick Talk

Impact Hub
Քաղաքացիական և սոցիալական կազմակերպություններ
Անվճար
Միջոցառման մանրամասներ
Ապր 16 | 18:00
Տիգրան Մեծ պողոտա, 80/1
Impact Hub
Երբևէ ցանկացե՞լ եք մասնակցել Իմփաքթ Հաբ Երևանի կողմից կազմակերպվող Quick Talk համայնքային միջոցառմանը։ Եթե այո, ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։ Quick Talk-ը մեր համայնքի ամենասիրելի ձևաչափերից մեկն է, որտեղ խոսնակները կարճ ելույթների ընթացքում ներկայացնում են իրենց գաղափարները և կիսվում փորձառությամբ։ Այս միջոցառումը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու նոր մարդկանց հետ, գաղափարներ փոխանակելու և ներշնչվելու բազմազան պատմություններից։ Միջոցառման մուտքը ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապե՛ք գրանցվել։ Այս անգամ Quick Talk-ի ընթացքում իրենց պատմությունները կներկայացնեն մեր ծրագրերի մասնակիցները։ Եվ իհարկե, երեկոն կամփոփենք մեր նորաբաց «Hidden Bar»-ում՝ նոր ծանոթություններով և համեղ կոկտեյլներով։ Կհանդիպենք:

