

Սեմինարը նախատեսված է բնագիտական ուղղվածությամբ հետազոտողների համար։ Այն նպատակ ունի աջակցելու ուսանողներին հեղինակավոր ամսագրերում գիտահետազոտական հոդվածներ տպագրելու հարցում։ Զեկուցման ընթացքում կներկայացվի գիտական հոդվածի պատրաստման ամբողջական գործընթացը։ Կքննարկվեն հետազոտական թեմայի ընտրության սկզբունքները, նպատակների ու խնդիրների ձևակերպումը, գրականության համակարգված ուսումնասիրությունը և հետազոտության մեթոդաբանության մշակումը։ Կներկայացվեն նաև հոդվածի կառուցվածքի, խմբագրման և գիտական ամսագրերում հրապարակման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք կապահովեն բարձր որակի և միջազգային չափանիշներին համապատասխան գիտական աշխատանքի ամփոփումը և ներկայացումը։ Սեմինարը կվարի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լիլիթ Գաբրիելյանը։

