
14Մար
Ժառանգությունը նորարարության մեջ
Մար 14 | 13:15
Թբիլիսյան մայրուղի, 11/11

«Այբ» դպրոցը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: «Այբ» հիմնադրամը հիմնադրվել է 2006 թվականին` մարդկանց կողմից, ովքեր սեփական ձեռքբերումներն ու հաջողությունները համարում են որակյալ կրթության արդյունք և կամենում են միասնական ու համակարգված ներդրումներով ստեղծել բարձրորակ կրթական միջավայրեր: Ցանկանալով նպաստել Հայաստանի զարգացմանը և ունենալով իրենց ժամանակը, ջանքերն ու նյութական միջոցները ներդնելու բազմաթիվ հնարավորություններ՝ «Այբ»-ի հիմնադիրներն ընտրեցին երկիրը բարեփոխելու ամենաշնորհակալ և երաշխավորված ձևը` կրթել նոր սերունդ, ներդրում կատարել ապագայի մեջ և հանուն ապագայի: