Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Marketing the Milestone | BSN Capstone Presentations and Pinning Ceremony
event organizer logo
AUA Turpanjian College of Health Sciences
Հանրային առողջապահության կրթություն
Անվճար
Միջոցառման մանրամասներ
Հուն 22 | 15:30 - 18:00
Բաղրամյան 40, երևան 0019
AUA Turpanjian College of Health Sciences

Դուք հրավիրված եք մասնակցելու Ամերիկյան համալսարանի (AUA) Բուժքույրական գործի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողների Capstone նախագծերի ներկայացումներին։ Միացեք մեզ՝ լսելու մեր նվիրված ավագ կուրսի ուսանողների հետազոտական և նորարարական աշխատանքները, որոնք հիմնված են Հայաստանում բացահայտված իրական բուժքույրական խնդիրների վրա և ուղղված են բուժքույրական պրակտիկայի ու պացիենտների խնամքի բարելավմանը։ 📌 Ներկայացվող նախագծերը՝ • «4-շաբաթյա սթրեսի կառավարման դասընթացի ինտեգրումը BSN ծրագրում․ դիմացկուն բուժքույրերի ձևավորում» Գոհար Բեջանյան Լիլիթ Այվազյան • «Կենտրոնական գծի հետ կապված արյան հոսքի վարակների (CLABSI) կանխարգելման փաթեթային ուսուցման ազդեցությունը ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույրերի գիտելիքների և վերաբերմունքի վրա երեք ամսվա ընթացքում» Լիանա Դանելյան Ժաննա Միսակյան Քրիստինե Սողոմոնյան • «65 և բարձր տարիքի մեծահասակների շրջանում հետվիրահատական վիրաբուժական բաժանմունքում պացիենտների ընկնելու կանխարգելում՝ Morse Fall Scale-ի և նպատակային բուժքույրական կանխարգելման ռազմավարության կիրառմամբ» Վարդուհի Բալասանյան Մերի Հովհաննիսյան Քնարիկ Արիստակեսյան • «Հիվանդանոցային բուժքույրերի շրջանում միջադեպերի հաղորդման խոչընդոտների ուսումնասիրությունը և ապացույցահեն կրթության ազդեցությունը հաղորդումների հաճախականության վրա» Արպիկ Շահինյան Քրիստինե Ավետիսյան Եկեք աջակցենք մեր ապագա բուժքույրական առաջնորդներին և միասին քննարկենք այն նախագծերը, որոնք միտված են Հայաստանում առողջապահության որակի և պացիենտների անվտանգության առաջխաղացմանը։

Այլ միջոցառումներ