Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
SUMMER SALE Մինչևpercent
00օր
:
00ժ
:
00ր
:
00վրկ
event cover

Atlassian միջավայրերի միգրացիաների իրական փորձը

Միջոցառման մասին

Ուրախ եմ հրավիրել Ձեզ և Ձեր թիմին մասնակցելու առաջիկա Atlassian համայնքի միջոցառմանը՝ “Beyond the Migration Button: The Reality of Atlassian Migrations”, որը նվիրված է Atlassian միջավայրերի միգրացիաների իրական փորձին՝ բացահայտելու, թե ինչ է տեղի ունենում միգրացիայի ընթացքում՝ պարզապես տվյալները մեկ միջավայրից մյուսը տեղափոխելուց այն կողմ։

Մայիսի 19, 15:00 A1 Art Space, Խաչատուր Աբովյան 1, Երևան Մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր Լեզու՝ հայերեն

Միջոցառման ընթացքում մասնակիցները՝ Կծանոթանան Atlassian միգրացիաների տարբեր սցենարներին։ Կքննարկեն միգրացիաների վերաբերյալ տարածված սխալ պատկերացումները։ Կուսումնասիրեն միգրացիայի պլանավորման հիմնական քայլերը։ Կծանոթանան իրական միգրացիաների ընթացքում առաջացող տեխնիկական մարտահրավերներին։ Կմասնակցեն ինտերակտիվ խաղերի: Կստեղծեն նոր կապեր Jira ադմինիստրատորների, ITSM մասնագետների, Atlassian օգտատերերի և համայնքի այլ անդամների հետ։

🎤 Խոսնակ Լիլիթ Երիցյան - ավագ Jira ադմինիստրատոր և միգրացիայի մասնագետ Լիլիթը կկիսվի միգրացիաների իրական փորձով, հետաքրքիր իրավիճակներով և գործնական դասերով, որոնք ձեռք է բերել Atlassian միջավայրերի և միգրացիոն գործընթացների հետ աշխատելու ընթացքում։

Կարևոր նշումներ Միջոցառումն անվճար է, սակայն գրանցումը՝ պարտադիր: Միջոցառումն օֆֆլայն է և անցկացվելու է հայերենով: Տեղերը սահմանափակ են, ուստի խորհուրդ է տրվում գրանցվել հնարավորինս շուտ։

Շարունակենք միասին զարգացնել Atlassian համայնքը Հայաստանում։ 💙 Սիրով սպասում ենք Ձեզ և Ձեր թիմին։

Այլ միջոցառումներ