

Համայնքային երիտասարդական քաղաքականություններին նվիրված ազգային համաժողովի գրանցումն արդեն բաց է: Ս․թ․ ապրիլի 15-16-ը Երևանում տեղի կունենա «Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» ազգային համաժողովը, որը մեկ հարթակի շուրջ կհամախմբի ՏԻՄ-երի ներկայացուցիչներին, երիտասարդության հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների, երիտասարդական կազմակերպությունների, նախաձեռնությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներին, ինչպես նաև երիտասարդական աշխատողներին և ոլորտային փորձագետներին։ Համաժողովի նպատակն է քննարկել ՀՀ համայնքներում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի իրականացման գործընթացը և աջակցել ՏԻՄ-երին և երիտասարդական կազմակերպություններին՝ համագործակցային, մասնակցային և փաստահեն երիտասարդական քաղաքականությունների մշակման գործում։ Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ մարտի 31 Միացե՛ք և դարձե՛ք ձեր համայնքի երիտասարդական քաղաքականության ձևավորման ակտիվ մասնակիցը։
Համաժողովը կազմակերպվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական փաստաթղթերի մշակման գործընթացի շրջանակներում՝ Եվրոպական Միության և Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

