Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
organizer logo
Կրթություն

ARDY Academy միջոցառումներ

«Արդի» ակադեմիան ՀՀ-ում թվային մասնագիտությունների ամենամասշտաբային կենտրոնն է, որը համադրում է մասնագիտական կրթությունը, իրական նախագծերի վրա աշխատանքը, ՏՏ ոլորտի հետ անմիջական կապը և ստեղծարար միջավայրը։ Արդի կրթության ակադեմիան Renderforest ընկերության կողմից հիմնադրված կրթական նախաձեռնություն է, որը ենթադրում է ՀՀ-ում չորրորդ արդյունաբերական հեղափոխության հիմնական թվային մասնագիտությունների դասավանդումը։ Ակադեմիայում բացի մարքեթինգ, դիզայն և ՏՏ մասնագիտական ուղղություններում ներառված տասնյակից ավելի մասնագիտացումներից դասավանդվելու են նաև ձեռներեցություն, ալգորիթմական մտածողություն, անգլերեն լեզու և փափուկ հմտություններ, այսպիսով կրթությունը դարձնելով համապարփակ և ամբողջական։