Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
Յունիոն ՍՊԸ company logo - Մարքեթինգի և արտահանման ստորաբաժանման ղեկավար job offerՅունիոն ՍՊԸ

Մարքեթինգի և արտահանման ստորաբաժանման ղեկավար

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային, Ամբողջ դրույք
Մակարդակ
Ավագ, C մակարդակ
Անգլերեն
Առաջադեմ
Հրապարակվել է:
հունվար 19
1666 դիտում

Աշխատանքի նկարագրություն

Յունիոն ՍՊԸ-ն փնտրում է Մարքեթինգի և արտահանման ստորաբաժանման ղեկավարի, ով պատասխանատու կլինի մարքեթինգային ռազմավարության մշակման, պորդուկտների առաջխաղացման և մարքեթինգային թիմի առաջնորդման համար:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում, ինչպես նաև ղեկավարման փորձ,
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Միջանձնային հարաբերությունների հաստատման, բանակցություններ վարելու, գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն, տվյալների հավաքագրման և վերլուծության հմտություններ:

Պարտականություններ

  • Ընկերության նպատակներին և խնդիրներին համապատասխան մարքեթինգային ռազմավարության մշակում,
  • Ընկերության ապրանքանիշների իմիջի բարձրացմանն ուղղված աշխատանքների, մարքեթինգային և գովազդային արշավների իրականացում,
  • Շուկայի հետազոտության իրականացում՝ հաճախորդների կարիքների և նախապատվությունների, ինչպես նաև նոր բիզնես հնարավորությունների բացահայտման նպատակով,
  • Իրականացված մարքեթինգային արշավների արդյունքների վերլուծում և արդյունավետության գնահատում,
  • Արտաքին շուկայում ապրանքանիշների առաջխաղացման նոր հնարավորությունների բացահայտում,
  • Մարքեթինգային գործողությունների համար անհրաժեշտ բյուջեի կազմում և ռեսուրսների բաշխում,
  • Արտահանման գործընթացի կազմակերպում ինչպես գործող, այնպես էլ նոր ներգրավված գործընկեր-կազմակերպությունների հետ,
  • Եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում՝ իրականացված աշխատանքների վերաբերյալ,
  • Մարքեթինգի ստորաբաժանման աշխատանքների ղեկավարման իրականացում, ստորաբաժանման աշխատակիցներին աշխատանքում ներգրավում, վերջիններիս մասնագիտական խնդիրների դուրսբերում, վերապատրաստումների ուղղորդում:

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Multitasking
  • Տվյալների վերլուծություն
  • Տվյալների հավաքագրումը
  • Վերլուծական հմտություններ

Մասնագիտացում

  • Մարքեթինգի կառավարում
  • Մարքեթինգ
  • Բրենդի կառավարման մարքեթինգ
  • Գովազդ

Բենեֆիթներ

  • Մասնագիտական աճին ուղղված դասընթացներ
  • Օտար լեզվի դասընթացներ
  • Կատարողականի հիման վրա աշխատավարձի վերանայում
  • Հավելյալ վճարովի ոչ աշխատանքային օրեր
  • Անվճար սնունդ

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

Յունիոն ՍՊԸ logo

Յունիոն ՍՊԸ-ի մասին

Յունիոն ՍՊԸ — office
Կյանքը Յունիոն ՍՊԸ-ում

«Յունիոն» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին և հանդիսանում է ՀՀ-ում գազավորված ըմպելիք արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը։ Մեր առաքելությունն է՝ մարդկանց կյանքը դարձնել առավել բարեկեցիկ՝ ստեղծելով նրանց համար կայուն եկամտի աղբյուրներ, հարմարավետ աշխատանքային և կենսական պայմաններ։

Ոլորտ
Արտադրություն
Չափ
51-200
Գտնվելու վայրը
Yerevan

Աշխատանքներ Յունիոն ՍՊԸ-ում

Յունիոն ՍՊԸ-ում այլ բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց Յունիոն ՍՊԸ-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։

Նման աշխատանքներ

M-One - Jobs in Armenia
M-One
SMM Specialist - Junior
ԿրտսերՄիջին
Դիտել
FPWC - Jobs in Armenia
FPWC
Fundraising and communications officer
ՄիջինԱվագ+2
Դիտել
Vendo Group LLC - Jobs in Armenia
Vendo Group LLC
Chief Growth Officer
Թիմ լիդC մակարդակ
Դիտել
Gulf Armenia - Jobs in Armenia
Gulf Armenia
Digital Marketing Specialist
Միջին
Դիտել