Աշխատանքի նկարագրություն
«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Ճարտարագետ-կոնստրուկտոր՝ մեր թիմին միանալու համար։
«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն էներգետիկայի ոլորտում մասնագիտացված և լիցենզիավորված ընկերություն է։
Մեր ընկերությունը իրականացնում է նախագծման, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, ինչպես նաև տեղազննման, շինարարական, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի, երկրաբանական, գեոդեզիական բարձրորակ աշխատանքներ։ Ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվում են նաև համայնքների վերազինման և արդիականացման բազմաբնույթ գործառույթներ։Աշխատանքի պայմանները՝
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00
Ընդմիջում՝ 13։00-14։00
Աշխատանքի նկարագրություն
Այս բաժնում Դուք զբաղվելու եք նախագծերի շինարարական մասի նախագծմամբ, գծագրական, չափագրական աշխատանքներով, ծավալների հաշվարկներով։
Հիմնական պարտականություններ
- Նախագծերի կազմում
- Ծավալաթերթերի կազմում
- Շին. աշխատանքների ժամանակ առաջացած նախագծային թերությունների և խնդիրների վերացում
- Կատարողական ակտերի, նախագծային ծավալների համեմատականների վերլուծություն
- Հեղինակային հսկողության իրականացում
- Կատարողական գծագրերի կազմում
Պահանջվող որակավորումներ ու հմտություններ․
- Բարձրագույն քաղաքացիա-արդյունաբերական կամ շինարարական կրթություն
- Հաղորդակցման հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
Կդիտվի որպես առավելություն
- Քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենքների և այլ նորմատիվա-իրավաբանական ակտերի իմացություն
- Կարգադրիչ, նորմատիվ և շինարարական արտադրության պլանավորման և շինարարության օպերատիվ ղեկավարման հարցերին նվիրված մեթոդական փաստաթղթերի իմացություն
- Շինարարական արտադրության տեխնոլոգիայի հիմունքների իմացություն,
- արտադրական ծրագրերի և շինարարության օրացուցային ժամկետագրերի մշակման կարգի իմացություն
- Աշխատանքային օրենսդրության հիմունքների, աշխատանքի պաշտպանության կանոնների իմացություն
- AutoCad 2017, AutoCad Civil 3D, Autodesk Revit, MS Office համակարգչային ծրագրերի իմացություն։
- Նախագծային աշխատանքների իրականացման բնագավառում նորմատիվ փաստաթղթերի իմացություն։
Լեզուների իմացություն
- Հայերեն և/կամ ռուսերեն
- անգլերենը՝ ցանկալի է
Անձնային հատկանիշներ
- Պատասխանատվության բարձր մակարդակ
- Պարտաճանաչություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Հարմարվողականություն
Ինչ ենք մենք առաջարկում
- Ոլորտի առաջատար ու զարգացող կազմակերպությունում աշխատելու հեռանկար
- Շարունակական զարգացման ու հետագա մասնագիտական աճի հնարավորություն
- Արդյունավետության վրա հիմնված՝ ճկուն փոխհատուցման համակարգ
- Թիմային մթնոլորտ, որտեղ բոլորը պատրաստ են օգնելու
Դիմելու ընթացակարգը՝
Եթե հետաքրքրվեցիք, խնդրում ենք CV ուղարկել
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- AutoCAD
Նախընտրելի հմտություններ
- Autodesk Civil 3D
- Revit
Մասնագիտացում
- Քաղաքացիական ճարտարագիտություն


