Աշխատանքի նկարագրություն
Stellux Ընկերության գործընկերը փնտրում է փորձառու և արդյունքահեն Տարածքային վաճառքի մենեջերների, որոնք պատասխանատու կլինեն Երևանում նոր վաճառքի կետերի ներգրավման, տարածքի զարգացման և կայուն հաճախորդային բազայի ձևավորման համար։ Վաճառքն իրականացվում է pre-selling մոդելով․ վաճառքի մենեջերը հավաքագրում և ձևակերպում է պատվերները, իսկ ապրանքների առաքումն իրականացվում է առանձին թիմի կողմից։
Պահանջներ
- Ակտիվորեն որոնել և ներգրավել նոր վաճառքի կետեր։
- Զարգացնել և ընդլայնել վստահված տարածքի ծածկույթը։
- Ձևավորել և պահպանել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ։
- Ներկայացնել ընկերության տեսականին և հավաքագրել պատվերներ։
- Պատվերները սահմանված կարգով և ժամկետներում փոխանցել համապատասխան ստորաբաժանմանը։
- Ապահովել վաճառքի կետերում ապրանքների պատշաճ ներկայացվածությունն ու ճիշտ դասավորությունը։
- Կազմակերպել ընկերության դարակաշարերի տեղադրումը վաճառքի համար նպաստավոր հատվածներում։
- Համագործակցել մերչենդայզերի հետ՝ ապրանքների դասավորության շտկման և FIFO սկզբունքի պահպանման նպատակով։
- Վերահսկել և անհրաժեշտության դեպքում իրականացնել վճարումների ու դեբիտորական պարտքերի հավաքագրումը։
- Պահպանել հաստատված գնացուցակը և զեղչային մատրիցան։
- Կատարել վաճառքի պլաններն ու ամսական սահմանվող բիզնես KPI-ները։
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ տարածքի զարգացման և վաճառքի արդյունքների վերաբերյալ։
Պարտականություններ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ FMCG կամ դիստրիբյուցիոն վաճառքի ոլորտում։
- Երևանի և համապատասխան տարածքի մանրածախ շուկայի լավ իմացություն։
- Գործող կապերի և ձևավորված հաճախորդային ցանցի առկայությունը կդիտարկվի որպես կարևոր առավելություն։
- B կարգի վարորդական իրավունք և սեփական ավտոմեքենա։
- Հայերենի գերազանց իմացություն։
- Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
- Բանակցություններ վարելու և երկարաժամկետ գործարար հարաբերություններ կառուցելու կարողություն։
- Վաճառքի բարձր մոտիվացիա և արդյունքի հասնելու ձգտում։
- Նախաձեռնողականություն, կարգապահություն և պատասխանատվություն։
- Ինքնուրույն աշխատելու և աշխատանքը արդյունավետ կազմակերպելու կարողություն։
- Սովորելու, զարգանալու և նոր գիտելիքներ արագ յուրացնելու պատրաստակամություն։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Վաճառք
Նախընտրելի հմտություններ
- MS Excel
Մասնագիտացում
- Lead Generation
- Բիզնեսի զարգացում
- Հաճախորդի հաջողություն
- Վաճառք
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

