Աշխատանքի նկարագրություն
Սոլարա ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու նախագծող ինժեների, ով կմասնակցի բնակելի և կոմերցիոն նպատակով տեղադրվող արևային կայանների նախագծման, տեխնիկական լուծումների մշակման և նախագծերի իրականացման գործընթացներին։ Մեր ապագա գործընկերը պետք է կարողանա ապահովել տեխնիկապես ճշգրիտ, արդյունավետ և օպտիմալ նախագծային լուծումներ՝ համապատասխանեցված հաճախորդների պահանջներին և ոլորտի տեխնիկական ստանդարտներին։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (էներգետիկա, ճարտարագիտություն կամ հարակից ոլորտներ)։
- Արևային համակարգերի նախագծման փորձը կդիտվի որպես առավելություն։
- AutoCAD, AGISOFT, MS Office ծրագրերի իմացություն։
- Տեխնիկական գծագրեր և սխեմաներ կարդալու և կազմելու հմտություն։
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության հմտություններ։
- Միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու և առաջնահերթությունները ճիշտ կառավարելու ունակություն։
Պարտականություններ
- Բնակելի և կոմերցիոն նպատակով տեղադրվող արևային համակարգերի նախագծում։
- Տեղանքի ուսումնասիրություն և տեխնիկական գնահատում։
- Արևային համակարգերի նախագծային լուծումների մշակում և օպտիմալացում։
- AutoCAD և մասնագիտական ծրագրերով նախագծերի պատրաստում։
- Ստվերայնության և արևային արտադրողականության վերլուծությունների իրականացում։
- Տեխնիկական հաշվարկների և նախագծային փաստաթղթերի կազմում։
- Նախագծերի համապատասխանեցում հաճախորդի պահանջներին և տեխնիկական նորմերին։
- Տեղադրման թիմերի հետ համագործակցություն՝ նախագծերի արդյունավետ իրականացման նպատակով։
- Նախագծային փոփոխությունների իրականացում և վերահսկում։
- Անմիջական ղեկավարին հաշվետվությունների, առաջարկությունների և տեխնիկական լուծումների ներկայացում։
- Անհրաժեշտության դեպքում ոչ ստանդարտ նախագծերի համար օպտիմալ տեխնիկական լուծումների մշակում։
- Պաշտոնից բխող այլ գործառույթների իրականացում։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- AutoCAD
- MS Office
Մասնագիտացում
- Ինժեներական կառավարում
Բենեֆիթներ
- Առողջական ապահովագրություն
- Լրացուցիչ ազատ օրեր
- Անվճար կայանատեղի
- Թիմբիլդինգներ և կորպորատիվ միջոցառումներ
- Հագուստի կանոնների բացակայություն
- Կատարողականի վրա հիմնված բոնուսներ
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

