Աշխատանքի նկարագրություն
«Սոլարա» ՍՊԸ-ն, որպես արևային էներգետիկայի և վերականգնվող էներգիայի լուծումների ոլորտում առաջատար ընկերություն, ընդլայնում է իր թիմը և փնտրում է փորձառու հաշվապահի։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության կամ ֆինանսական հաշվառման ոլորտում
- ՀՀ հարկային օրենսդրության և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների իմացություն
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման փորձ
- Հիմնական միջոցների hաշվառման փորձ
- Հաշվապահական ծրագրերի (ՀԾ Հաշվապահ) և MS Excel-ի լավ իմացություն
- Ֆինանսական հաշվետվությունների կազմման և վերլուծության հմտություններ
- Պատասխանատվության զգացում, մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու փորձ
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
Պարտականություններ
- Իրականացնել արժեքների ընդունում, պահեստավորում և պահեստային շարժի հաշվառում
- Ձևավորել կազմակերպության գործունեության, գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվություն
- Ստուգել և հաշվառել պայմանագրերի շրջանակում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների վճարային փաստաթղթերը
- Կազմել հարկային և ֆինանսական հաշվետվություններ, ստուգել այլ աշխատակիցների կողմից կազմված հաշվետվությունների ճշտությունը
- Վերահսկել հաշվապահական փաստաթղթաշրջանառությունը և հաշվապահական գրանցումների համապատասխանությունը օրենսդրությանը
- Վարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում
- Իրականացնել գույքի, հիմնական միջոցների և պարտավորությունների հաշվառում
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- ՀԾ-Հաշվապահ
Մասնագիտացում
- Հաշվապահություն
- Հաշվապահ
- Ծախսերի հաշվառում
- Կառավարչական հաշվառում
Բենեֆիթներ
- Առողջության ապահովագրություն
- Կորպորատիվ միջոցառումներ
- Լրացուցիչ ազատ օրեր
- Մասնագիտական վերապատրաստումներ

