Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք Executive Assistant, ով կմիանա միջոցառումների կազմակերպմամբ և առաջխաղացմամբ զբաղվող ամենաաշխատասեր #skillteam-ին:
Պահանջներ
Մեր թիմին միանալու համար Ձեզ պետք կգան ստորև նշված #skill-երը՝
- Գրավոր և բանավոր արդյունավետ հաղորդակցության հմտություններ,
- Գրագետ գործնական նամակագրություններ վարելու ունակություն,
- Գրագետ հանդիպումներ կազմակերպելու, վարելու և ամփոփումներ պատրաստելու հմտություն,
- Բարեհամբույր հաղորդակցության և տարբեր տեսակի մարդկանց հետ «լեզու գտնելու» ունակություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
- Microsoft փաթեթի (Word, Excel, Power Point, Outlook) գերազանց իմացություն,
- Տարաբնույթ ադմինիստրատիվ աշխատանքներ կատարելու պատրաստակամություն,
- Հաշվետվություններ կազմելու ունակություն,
- Ուշադրություն մանրուքներին,
- Նորը արագ սովորելու և անընդհատ զարգանալու ցանկություն,
- Սթրեսակայունություն,
- Թիմայնություն,
- Անսահման աշխատասիրություն և սեր դեպի event marketing-ը։
*համապատասխան մասնագիտացմամբ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
✓ Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականն (CV) ու մոտիվացիոն նամակը
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Գրավոր հաղորդակցման հմտություններ
- Աշխատանքային էթիկա
- Թիմային խաղացող
Նախընտրելի հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Թարգմանություն
Մասնագիտացում
- Գործադիրի օգնական
- Անձնական օգնական
- Ադմինիստրատիվ Օգնական


