Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
Mix Group company logo - Գրաֆիկ դիզայներ job offerMix Group

Գրաֆիկ դիզայներ

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Կես դրույք, Գրասենյակային
Մակարդակ
Միջին
Անգլերեն
Միջինից բարձր
Հրապարակվել է:
սեպտեմբեր 13
1327 դիտում

Աշխատանքի նկարագրություն

Միքս Գրուպ ընկերությունը փնտրում է ստեղծարար և պատասխանատու գրաֆիկ դիզայների՝ մարքեթինգի թիմը համալրելու նպատակով:
Աշխատանքը լինելու է շաբաթական 3 օր, կես դրույքով՝ գրասենյակից։
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականն (CV) ու մոտիվացիոն նամակը hr@mixgroup.am էլ․հասցեին՝ թեմա բաժնում նշելով Անուն Ազգանուն | Graphic Designer
Ընտրության նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Աշխատանքներին դիմելու վերջնաժամկետը՝ 2024թ. սեպտեմբերի 30:

Պահանջներ

· Բարձրագույն կրթություն,
· Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ(համապատասխան մասնագիտացմամբ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։),
· Adobe Photoshop, Adobe Illustrator և CorelDraw ծրագրերի իմացություն,
· Ստեղծարար և պատասխանատու,
· Պատկերային և սահմաններից դուրս մտածողություն,
· Արագ կողմնորոշվելու և վերջնաժամկետները պահելու կարողություն։

Պարտականություններ

· Տպարանի տեխնիկական պահանջներին համապատասխան տպագրական ֆայլերի պատրաստում
· Սոցիալական հարթակներում պրոդուկտի առաջխաղացման համար թվային ֆայլերի պատրաստում
· Պիտակների և կատալոգների դիզայնի մշակում
· Բրենդային էլեմենտների դիզայնի մշակում
· Փաթեթավորման այլ գովազդային նյութերի դիզայնի մշակում
· Պրոդուկտների պիտակների ադապտացիայի իրականացում
· Անհրաժեշտության դեպքում այլ գրաֆիկական նյութերի պատրաստում

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Adobe Photoshop
  • Adobe Illustrator
  • CorelDRAW

Մասնագիտացում

  • Ապրանքի դիզայն
  • Գրաֆիկական դիզայն
  • Փաթեթավորման դիզայն
  • Հաղորդակցության դիզայն

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

Mix Group logo

Mix Group-ի մասին

Mix Group — office
Կյանքը Mix Group-ում

«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է շինարարական ապրանքների արտադրությամբ: 2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ: Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը

Ոլորտ
Արտադրություն
Չափ
51-200
Գտնվելու վայրը
Yerevan
Հիմնադրման ամսաթիվ
1999

Աշխատանքներ Mix Group-ում

Mix Group-ում այլ բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց Mix Group-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։