Աշխատանքի նկարագրություն
«Հույս-Մոտոր» («ԼԱՎ ԱՎՏՈ») ընկերությունը, որը 1989թ.-ից հանդիսանում է ավտոպահեստամասերի շուկայի առաջատարներից մեկը, հրավիրում է իր թիմին Մարքեթինգի միջին / ավագ մենեջեր։ Եթե դուք ունեք ստեղծագործական մտածողություն և շուկայավարման փորձ, մենք սպասում ենք ձեզ։ Միացե՛ք մեր հուսալի և դինամիկ թիմին։
Պահանջներ
- Ունես թվային մարքեթինգի, հաղորդակցությունների կամ մարքեթինգի կառավարման ոլորտում Middle կամ Senior մակարդակի աշխատանքային փորձ,
- Գիտես՝ ինչպես մշակել մարքեթինգային ռազմավարություն, պլանավորել ու կյանքի կոչել գովազդային արշավներ և վերլուծել շուկան,
- Տիրապետում ես մեդիայի հետ աշխատելու նրբություններին և կարողանում ես ճիշտ կառուցել բրենդի հաղորդակցությունը,
- Ազատ կիրառում ես թվային մարքեթինգի ժամանակակից գործիքներն ու հարթակները, սիրում ես վերլուծել թվերն ու օպտիմալացնել գովազդային արշավները,
- Խորությամբ պատկերացնում ես Brand Marketing-ի ու Product Marketing-ի նրբությունները, սիրում ես ազատ ստեղծագործել, ապա այս աշխատանքը քեզ համար է:
Մենք գնահատում ենք ճկունությունն ու Work-Life balance-ը, դրա համար առաջարկում ենք՝ Հիբրիդային (hybrid) և կես դրույքով (part-time) աշխատանքային ձևաչափով աշխատելու հնարավորություն:
Պարտականություններ
- Մարքեթինգային համապարփակ ռազմավարությունների մշակում և իրականացում՝ ընկերության բիզնես նպատակներին համապատասխան:
- Թվային մարքեթինգային արշավների պլանավորում, կառավարում և արդյունավետության գնահատում՝ տարբեր հարթակներում:
- Ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման և հանրային կապերի ուղղությամբ գործողությունների համակարգում և վերահսկողություն:
- Մարքեթինգային թիմի ղեկավարում, առաջադրանքների բաշխում և աշխատակիցների մասնագիտական զարգացման ապահովում:
- Շուկայի հետազոտությունների անցկացում, մրցակիցների վերլուծություն և ստացված տվյալների հիման վրա ռազմավարական որոշումների կայացում:
- Մարքեթինգային հաղորդակցությունների բովանդակության մշակում և բոլոր հարթակներում ապրանքանիշի միասնական ներկայացման ապահովում:
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Մարքեթինգ
- Մարքեթինգային հաղորդակցություններ
- Մարքեթինգի կառավարում
- Թվային մարքեթինգ
Նախընտրելի հմտություններ
- Ապրանքանիշի շուկայավարում
- Շուկայավարման ռազմավարություն
- Ապրանքի շուկայավարում
Մասնագիտացում
- Թվային մարքեթինգ
- Մարքեթինգ
- Մարքեթինգի կառավարում
- Գովազդ
- Հանրային կապեր
- Շուկայի ուսումնասիրություն

