Աշխատանքի նկարագրություն
One management ընկերությունը, աշխատանքի է հրավիրում փորձառու ղեկավարի, ով կկարողանա զրոյից կառուցել և զարգացնել վաճառքների համակարգը։
📍 Տեղակայումը՝ Երևան
💼 Աշխատանքային պայմանները՝ անհատապես քննարկվող՝ կախված փորձից և որակավորումից
Հետաքրքրվա՞ծ եք։ Գրեք HR գործընկեր Մարիանային՝ 📩
Պահանջներ
🔹 Պահանջներ՝ ✅ Ղեկավար պաշտոնների փորձ՝ տուրիստական ընկերություններում կամ տուրօպերատորներում ✅ Շուկայի խորքային իմացություն՝ պրոդուկտ, դիստրիբուցիա, ռազմավարություն ✅ Վաճառքների կառավարման հմտություններ, վերլուծություն, թիմային աշխատանք ✅ Բարձրագույն կրթություն՝ մենեջմենթ, տուրիզմ կամ տնտեսագիտություն ✅ Անգլերենի իմացություն՝ նվազագույնը B2 մակարդակով
Պարտականություններ
Վաճառքների բաժնի ձևավորում և ղեկավարում
- Վաճառքի ռազմավարության մշակումը՝ ըստ ընկերության նպատակների
- Վաճառքների թիմի հավաքագրում, ուսուցում և մշտական զարգացում
- Աշխատանքային գործընթացների կառուցում և արդյունավետության բարձրացում
Վաճառքների իրականացում և զարգացում (B2C / B2B)
- Նոր հաճախորդների ներգրավում և առկա հաճախորդների բազայի պահպանում
- Գործընկերային հարաբերությունների կառուցում՝ տուրիստական գործակալությունների, կորպորատիվ հաճախորդների և միջազգային մատակարարների հետ
- B2C և B2B վաճառքների կառավարման տարբեր մեթոդների կիրառում՝ ուղղված եկամուտների աճին
Պրոդուկտային ռազմավարության մշակում
- Տուրիստական փաթեթների և ծառայությունների ձևավորում՝ ըստ շուկայի պահանջների
- Գների քաղաքականության մշակում, առաջարկների մրցունակության մշտադիտարկում
- Տուրիստական ուղղությունների վերլուծություն, սեզոնայնության և պահանջարկի գնահատում
Վերլուծություն և հաշվետվություն
- Վաճառքների պլանավորում, բյուջեների կազմում և կատարողականի վերահսկում
- Ամսական և եռամսյակային հաշվետվությունների պատրաստում ղեկավարության համար
- KPI-ների սահմանում և մշտադիտարկում թիմի անդամների համար
Աշխատանք այլ բաժինների հետ
- Համագործակցություն մարքեթինգի, ֆինանսական և հաճախորդների սպասարկման թիմերի հետ
- Ընդհանուր բիզնես գործընթացների ինտեգրում և բարելավում
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- B2B վաճառք
- B2C վաճառք
Մասնագիտացում
- Արտագնա զբոսաշրջություն
- Գործնական ճանապարհորդություն
- Միջազգային զբոսաշրջություն
- Ներգնա Զբոսաշրջություն
- Շքեղ զբոսաշրջություն
- տուր մենեջեր
- Տուրիստական գործակալ
Արտոնություններ
- 1.Մրցակից աշխատավարձ և բոնուսներ
- 2. Ճամփորդություն
- 3.Կարիերայի զարգացման ծրագրեր
- 4. Դոմինանտ շուկայի առաջատար խաղացողների հետ շփում


