Աշխատանքի նկարագրություն
Ֆլեշ ՍՊԸ ընկերությունը փնտրում է լցակայանի կառավարչի, ով պատասխանատու կլինի լցակայանի անխափան աշխատանքի կազմակերպման և անձնակազմի կառավարման համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ կոմերցիոն ոլորտում առնվազն 5 տարի,
- Թիմ ղեկավարելու փորձ,
- Հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
- Ֆինանսական գիտելիքներ և վերլուծական հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմի հետ աշխատելու ունակություն։
Պարտականություններ
- Ղեկավարել լցակայանի և ենթակա անձնակազմի գործունեությունը,
- Կազմակերպել լցակայանի վառելիքով և այլ անհրաժեշտ ապրանքներով համալրումը,
- Ստուգել մատակարարված վառելիքի և ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալների համապատասխանությունը,
- Սահմանված կարգով և ժամին ապահովել անձնակազմի հերթափոխությունը,
- Վարել առևտրային գործունեության ընթացիկ, ամսական վիճակագրություն,
- Ներկայացնել հաշվետվություններ անմիջական ղեկավարությանը, ՄՌԿ բաժին և հաշվապահություն,
- Լցակայանում ապահովել աշխատանքի պաշտպանության, տեխնիկական և հրդեհային անվտանգության կանոնները,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ աշխատանքների կատարում։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Ծրագրի կառավարում
Մասնագիտացում
- Ծրագրի կառավարում


