Աշխատանքի նկարագրություն
Ֆլեշ ընկերությունն աշխատանքի է հրավիրում գնումների բաժնի մասնագետի։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա փորձ գնումների ոլորտում
- Միջազգային առևտրի, լոգիստիկայի և մաքսային գործընթացների գիտելիքներ
- MS Office-ի իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Պատասխանատվություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Պարտականություններ
- Կատարել ընկերության տեղական և միջազգային գնումների ամբողջական գործընթացը՝ սկսած մատակարարների որոնումից մինչև բեռների ստացում։
- Վարել բանակցություններ տեղական ու արտասահմանյան մատակարարների հետ՝ ապահովելով լավագույն գներն ու պայմանները։
- Վերլուծել շուկան, ապահովել մրցակցային գների հավաքագրում և ներկայացնել համեմատականները։
- Համակարգել բեռնափոխադրումները, հետևել մաքսային գործընթացներին և ապահովել ժամանակին առաքում։
- Աշխատել ֆինանսական և այլ բաժինների հետ՝ ապահովելու ամբողջ շղթայի անխափան աշխատանքը։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Գնումների ռազմավարություններ
- Գնումների/Աղբյուրների փորձ
Մասնագիտացում
- Գնումներ


