Աշխատանքի նկարագրություն
Ֆ Սեքյուրիթի Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Արագ Արձագանքման Խմբի աշխատակցի։
Պահանջներ
- Ուժային և արևելյան մարտաձեևրին տիրապետում,
- Անվտանգության ոլորտում աշխատանքային փորձը և բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն (աշխատանքի ընդունվելիս հանձնվում է ֆիզիկական պատրաստականություն),
- Կարգապահություն, զգոնություն, ուշադրություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ժամանակը և աշխատանքային ռեսուրսները արդյունավետ կառավարելու հմտություն,
- Որակավորման վկայականի առկայությունը պարտադիր է
Պարտականություններ
- Կատարել պարեկային ծառայություն և պահպանվող օբյեկտներում շրջայցեր
- Արձագանքել տագնապներին, ստուգում և գնահատում է օբյեկտում տիրող իրադրությունը
- Հայտնաբերել Օբյեկտում իրավախախտների (առկայության) դեպքում ձեռնարկել օրենքով չարգելված բոլոր միջոցները՝ հակաիրավական գործողությունների կասեցման, իրավախախտների պահման, վնասազերծման ուղղությամբ,
- Պահպանել և պաշտպանել օբյեկտը տարաբնույթ ոտնձգություններից, ապահովել դեպքի վայրի անձեռնմխելիությունը,
- Օբյեկտներում պահել հասարակական կարգը,
- Վարել հերթապահության փաստաթղթերը
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Ուշադրություն մանրուքներին
- Հաղորդակցման հմտություններ
- Ֆիզիկական պատրաստվածություն
Մասնագիտացում
- Անվտանգության աշխատակից
Բենեֆիթներ
- բժշկական ապահովագրություն

