Աշխատանքի նկարագրություն
Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ին պահանջվում է գլխավոր հաշվապահ գրասենյակում, հաշվապահական բաժնում։
Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հաշվապահական և Excel ծրագրերի լավ իմացություն
- Հարկային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն և կիրառելու փորձ
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
- Պլանավորման ունակություն
- Առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Համակարգված աշխատելու կարողություն
- Մարդկանց կառավարելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
Պարտականություններ
- Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի կազմում
- Ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում
- Հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացում, ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների ապահովում։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- 1C
Մասնագիտացում
- Հաշվապահություն
Բենեֆիթներ
- Բարենպաստ աշխատանքային պայմաններ

