Աշխատանքի նկարագրություն
**Սինեմա Սթար **միացյալ կինոթատրոնների ցանցի Ռիո մասնաճյուղի խաղային գոտիներում աշխատանքի ենք հրավիրում մանկավարժական, բանասիրական, բժշկական, լեզվաբանական, հոգեբանական և համանման ոլորտներում մասնագիտացում ունեցող անձանց, ովքեր կապահովեն փոքրիկ Հյուրերի ուսուցողական և ապահով ժամանցը: Ուրախ կլինենք մեր երիտասարդ թիմ հրավիրել նաև նշված բնագավառներում նախասիրություններ ունեցողներին:
Պահանջներ
- Կամավորական կամ աշխատանքային փորձ երեխաների հետ,
- Կազմակերպական և արագորեն խնդիրներին արձագանքելու հմտություն,
- Համագործակցության և հաղորդակցման հմտություն,
- Կենսախինդ դիրքորոշում,
- Սեր երեխաների հանդեպ։
Պարտականություններ
- Ընդունել և գրանցել փոքրիկ Հյուրերի մուտքը,
- Ներգրավել՝ զբաղեցնելով տվյալ ծառայության շրջանակում,
- Առաջացնել հետաքրքրություն, զբաղեցնել առկա խաղերի, ժամանցի տարբեր ձևաչափերի շրջանակներում (լաբիրինթ, մասնագիտությունների սենյակներ, այլ),
- Ուշադիր և հետևողական լինել փոքրիկների նկատմամբ՝ մինչև ծառայության ժամանակի ավարտը:
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ
- Ներքին հաղորդակցություններ
Մասնագիտացում
- Սոցիալական աշխատանք
- Տարրական կրթություն
- Վաղ մանկության կրթություն
- Ուսումնական ծրագիր և ուսուցում
- Հատուկ կրթություն
- Ուսումնական դիզայն և տեխնոլոգիա
- Հասարակագիտության դասավանդում
Բենեֆիթներ
- Ճկուն աշխատանքային գրաֆիկ
- Բոնուսային համակարգ
- Ֆիլմի դիտման հրավիրատոմս
- Առաջխաղացման հնարավորություն
- Կորպորատիվ միջոցառումներ

