Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք ակտիվ, նախաձեռնող և նպատակասլաց Sales Specialist, ով սիրում է շփվել մարդկանց հետ, կարողանում է կառուցել վստահելի հաղորդակցություն և մոտիվացված է իր աշխատանքի արդյունքով։
Աշխատանքը գրասենյակային է՝ Երևանի կենտրոնում։ Դուք հնարավորություն կունենաք զարգացնել Ձեր վաճառքի հմտությունները, աշխատել հաճախորդների հետ և Ձեր արդյունքներին համապատասխան՝ շարունակաբար մեծացնել Ձեր եկամուտը։
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–ուրբաթ, 09:00–18:00։ Հեռավար աշխատանքի հնարավորություն չկա։
Պահանջներ
- Ակտիվ վաճառքների իրականացման փորձը՝ հեռախոսազանգերի կամ այլ վաճառքի գործիքների միջոցով, կդիտվի որպես առավելություն
- Հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ակտիվություն, նախաձեռնողականություն և նպատակասլացություն
- Հաճախորդների հետ հաճույքով շփվելու և արդյունավետ հաղորդակցություն կառուցելու կարողություն։
- Նոր մարդկանց հետ կապ հաստատելու և ակտիվ հաղորդակցություն վարելու պատրաստակամություն։
- Microsoft Office-ի, մասնավորապես՝ Excel-ի բազային իմացություն։
Պարտականություններ
- Կատարել հաճախորդներին ուղղված ելքային զանգեր։
- Ներկայացնել ապահովագրական պրոդուկտները և դրանց պայմանները։
- Պարզել հաճախորդի կարիքներն ու առաջարկել համապատասխան ապահովագրական լուծում։
- Պատասխանել ծառայությունների վերաբերյալ հարցերին։
- Աշխատել հաճախորդների առարկությունների հետ և հասցնել բանակցությունը հաջորդ փուլ։
- Կազմակերպել և վարել վաճառքի գործընթացը մինչև գործարքի կնքում։
- Թարմացնել և վարել հաճախորդների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։
- Կատարել սահմանված վաճառքի պլանը և հետևել անհատական KPI-ներին։
- Համագործակցել թիմի մյուս անդամների հետ՝ վաճառքի ընդհանուր արդյունքներն ապահովելու համար։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- B2C վաճառք
Նախընտրելի հմտություններ
- B2B վաճառք
Մասնագիտացում
- Վաճառք
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

