Հեռախոսազանգերով վաճառքի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն
ԱԼՖԱ ընկերությունը զբաղվում է ապահովագրական պրոդուկտների վաճառքով և իրավաբանական խորհրդատվությամբ։ Մեր թիմը ընդլայնվում է, և մենք փնտրում ենք միայն ակտիվ և հաճախորդներին սիրով և ուշադրությամբ սպասարկող մասնագետների։
Գրասենյակը գտնվում է Երևանի Կենտրոնում։ Աշխանատքը գրասենյակային է, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00-ից 18։00-ն։ Աշխատավարձը ճկուն է։ Դուք հնարավորություն ունեք անընդհատ մեծացնել ձեր եկամտի չափը և գնահատվել լավ կատարված աշխատանքի համար։
Մեզ վստահում են մեծ թվով հաճախորդներ։ Եթե դու սիրում ես շփվել մարդկանց հետ, ակտիվ ես և նպատակասլաց՝ Մենք հենց քեզ ենք փնտրում։
Հեռավար աշխատելու հնարավորություն չկա։
Առկա ուսուցմամբ սովորող ուսանողների համար այս հաստիքը չի դիտարկվում։
Պահանջներ
1․Վաճառքների և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր պայման չէ։ 2․Հայերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է։ Ռուսերեն և Անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի պայման է։ 3․ Ակտիվություն։ 4․ Հաճախորդների հետ հաճույքով շփվելու կարողություն։ 5․ Microsoft office և Microsoft Excel համակարգչային ծրագրերի բազային իմացություն։
Եթե դու պասիվ ես, խուսափում ես մարդկանց հետ ակտիվ շփումից և չես սիրում ակտիվ աշխատանքային ռիթմ, ապա այս աշխատանքը քեզ համար չէ։
Պարտականություններ
1․ Ակտիվ շփում հաճախորդների հետ զանգերի միջոցով 2․ Մեր ծառայությունների ներկայացում պարզ և վստահելի ձևով 3․ Հաճախորդի կարիքների բացահայտում և ճիշտ առաջարկների ներկայացում 4․ Վաճառքների պլանի կատարում և ակտիվ մասնակցություն թիմային աշխատանքին
Մասնագիտացում
Պահանջվող հմտություններ
Նախընտրելի հմտություններ

