Աշխատանքի նկարագրություն
Փնտրում ենք նպատակասլաց և ակտիվ թիմակցի՝ միանալու մեր ինժեներական թիմին և աջակցելու ԱԹՍ-ների ու հարակից համակարգերի թռիչքային փորձարկումներին: Այս հաստիքը ենթադրում է դինամիկ աշխատանք դաշտային պայմաններում, սարքավորումների նախապատրաստում և անմիջական աջակցություն թեստավորման գործընթացին:
Պահանջներ
- Փորձարկվող համակարգերի, ենթահամակարգերի, ԱԹՍ֊ների, մեկնարկային կայանների, մեկնարկիչների, կապի միջոցների, ԱԹՍ֊ների ղեկավարման համակարգերի լրակազմության ստուգում ըստ ցանկի և նախապատրաստում թռիչքային փորձարկումների համար։
- Անհրաժեշտ գործիքների, սարքավորումների լրակազմության ստուգում ըստ ցանկի և նախապատրաստում թռիչքային փորձարկումների համար:
- Սահմանված պարամետրերով թռիչքային թեստերի անցկացմանն օժանդակում` ինժեներական թիմի կողմից սահմանված հատուկ չափանիշների վերաբերյալ տվյալներ հավաքելու նպատակով:
- ԱԹՍ֊ների, կապի միջոցների, մեկնարկային կայանների նախապատրաստում թռիչքային փորձարկումների համար։
- Թռիչքային փորձարկումների ընթացքում թռիչքային փորձարկման մասնագետներին աջակցության ցուցաբերում՝ անվտանգ և ապահով թռիչքի իրականացման համար։
- Թռիչքային փորձարկման բաժնի հաշվին առկա նյութական միջոցների խնամք։
- Անհրաժեշտության դեպքում Թռիչքային փորձարկման բաժնի հաշվին առկա տրանսպորտային միջոցների շահագործում և տեխնիկական վիճակի վերահսկում։
- Թիմի ղեկավարի կողմից հանձնարարված այլ մասնագիտական առաջադրանքների կատարում։
Պարտականություններ
- Համակարգչի հետ աշխատանքի կարողություն:
- Տեխնիկական խնդիրների լուծման կարողություն:
- Անգլերենի բավարար իմացություն:
- էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի կարողություն:
- Թիմային աշխատանքի կարողություն:
- Դաշտային պայմաններում աշխատանքի կարողություն և պատրաստակամություն:
- Սովորելու և ինքնակատարելագործվելու ցանկություն:
- ֆիզիկական ակտիվություն:
Կդիտվի որպես առավելություն.
- B,C վարորդական իրավունքի առկայություն և մեքենա վարելու փորձ:
- Տեխնիկական կրթություն:
- QGroundControl, Mission Planer ծրագրերի հետ աշխատանքի փորձ:
- Կապի սարքավորումների հետ աշխատանքի հմտություններ:
- Տեխնիկական խնդիրների լուծման կարողություն:
- Ավիամոդելավորման աշխատանքների փորձ:
- Ռոբոտաշինության փորձ:
- Linux օպերացիոն համակարգով աշխատանքի փորձ:
- Էլեկտրոնային սարքավորումների հետ աշխատանքի հմտություններ:
- Էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների վերանորոգման փորձ:
- Մեխանիկական աշխատանքների հմտություններ։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Թիմային խաղացող
Նախընտրելի հմտություններ
- Տեխնիկական և մեխանիկական հմտություններ
- Linux
Մասնագիտացում
- Ինժեներական կառավարում
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

