
Legal for Non-legal Professionals #03

Evinaux
Բիզնես խորհրդատվություն
Միջոցառման մանրամասները
Փետ 22 | 09:00 - 17:00
Ամիրյան փողոց, 2, Երևան
Evinaux
Ինչպես ասում են, «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով» մեր իրավական աշխատարանը վերադառնում է։ Եթե մասնագետ կամ ղեկավար եք, որը ձգտում է իրավական ոլորտում ավելի վստահ որոշումներ կայացնել և խուսափել թանկարժեք սխալներից, մեր աշխատարանը հենց ձեզ համար է։ Այստեղ դուք կստանաք իրավական գիտելիքների և հմտությունների ամուր հիմք, որը կօգնի ձեզ արդյունավետորեն ղեկավարել ձեր թիմը, իրավական և պայմանագրային հարաբերությունները և բիզնեսը։ Աշխատարանը նախատեսված է՝
- Ոչ իրավաբան մասնագիտությունների ղեկավարների և մասնագետների համար,
- Ձեռնարկատերերի, բիզնեսի սեփականատերերի համար,
- Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ իրավունքը և կիրառել այն իրենց առօրյա կյանքում և աշխատանքում։
Աշխատարանը կվարեն՝ Դիանա Մովսեսյանը, Madika - Legal Advisory Աշոտ Սարգսյանը, EVINAUX
Այլ Միջոցառումներ